https://arm.sputniknews.ru/20260610/afghanstany-hajtararel-e-vor-pakistani-harvatsneri-hetevanqvov-13-zvoh-ka-mets-masy-erekhaner-en-103321205.html
Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը երեխաներ են
Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը երեխաներ են
Sputnik Արմենիա
Պակիստանի ռազմական և քաղաքական ղեկավարությունն առայժմ ձեռնպահ է մնում ավիահարվածի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարությունից։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T11:37+0400
2026-06-10T11:37+0400
2026-06-10T11:37+0400
պակիստան
տեսանյութեր
տեսանյութ
աֆղանստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103318854_0:5:1125:638_1920x0_80_0_0_05778aae1b89c44979339e9d97bbeb1f.jpg
Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Կունար, Հոստ և Պակտիկա նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը։Թեև պաշտոնական Պակիստանը առավոտյան ռմբակոծությունների վերաբերյալ դեռ հանդես չի եկել հայտարարությամբ, փորձագետները դրանք կապում են գրոհայինների հարձակման հետ, որը տեղի է ունեցել մեկ օր առաջ Պակիստանի տարածքում: Նախօրեին Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունտվա նահանգում մի խումբ արմատականներ գրոհել են Պակիստանի Հասան-Հել շրջանում անվտանգության ուժերի ամրացված անցակետը:Աֆղանստանն ու Պակիստանը ժամանակավորապես դադարեցնում են ռազմական գործողությունները Պակիստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է երկրի Դաշնային ռազմականացված ոստիկանության 6 մարտիկ, ևս մի քանիսը վիրավորվել են: Ոչնչացվել են 8 արմատականներ, օբյեկտի գրավման փորձը խափանվել է։
պակիստան
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Вооруженные силы Пакистана нанесли удары по афганским провинциям Кунар, Хост и Пактика
Sputnik Արմենիա
Вооруженные силы Пакистана нанесли удары по афганским провинциям Кунар, Хост и Пактика
2026-06-10T11:37+0400
true
PT0M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103318854_135:0:990:641_1920x0_80_0_0_b04fae694c5e1448adeb18abb5fcb1d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, տեսանյութեր, տեսանյութ, աֆղանստան, видео
պակիստան, տեսանյութեր, տեսանյութ, աֆղանստան, видео
Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը երեխաներ են
Պակիստանի ռազմական և քաղաքական ղեկավարությունն առայժմ ձեռնպահ է մնում ավիահարվածի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարությունից։
Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Կունար, Հոստ և Պակտիկա նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը։
«Անցած գիշեր Պակիստանի բանակը կրկին խախտել է Աֆղանստանի օդային տարածքը և ռմբակոծել Կունար, Հոստ և Պակտիկա նահանգների քաղաքացիական տները։ Հարձակումների հետևանքով զոհվել է 11 երեխա, մեկ կին և մեկ տարեց տղամարդ։ Եվս 14 կին և երեխա վիրավորվել են»,–նշել է Մուջահիդը:
Թեև պաշտոնական Պակիստանը առավոտյան ռմբակոծությունների վերաբերյալ դեռ հանդես չի եկել հայտարարությամբ, փորձագետները դրանք կապում են գրոհայինների հարձակման հետ, որը տեղի է ունեցել մեկ օր առաջ Պակիստանի տարածքում: Նախօրեին Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունտվա նահանգում մի խումբ արմատականներ գրոհել են Պակիստանի Հասան-Հել շրջանում անվտանգության ուժերի ամրացված անցակետը:
Պակիստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է երկրի Դաշնային ռազմականացված ոստիկանության 6 մարտիկ, ևս մի քանիսը վիրավորվել են: Ոչնչացվել են 8 արմատականներ, օբյեկտի գրավման փորձը խափանվել է։