00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կպարալիզացնի ՀՀ շուկան. փորձագետը` ՌԴ–ից դիզվառելիքի արտահանման հնարավոր արգելքի մասին

© SputnikАвтозаправка Shell в Ереване
Автозаправка Shell в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դիտարկում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունից դիզելային վառելիքի արտահանման արգելքի հնարավոր սահմանումը կարող է պարալիզացնել հայաստանյան շուկան, շատ լուրջ անդրադարձ ունենալ տնտեսության և մասնավորապես` գյուղատնտեսության վրա. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նշենք` հունիսի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դիտարկում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը։
Քննարկման դրված հարցի մանրամասները դեռ չեն բացահայտվում, չի հստակեցվում նաև` կսահմանվե՞ն արդյոք բացառություններ որոշ երկրների, այդ թվում` ԵԱՏՄ անդամների համար։
«Կարծում եմ`առանցքային հարցը, որը Երևանը պետք է կարողանա լուծել, դա Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության կայունացումն է, և որպես արդյունք` սեփական շուկա ռուսական էներգակիրների մատակարարման խնդիրը լուծելը։ Այլապես ունենալու ենք հերթական գնաճ, առանց այդ էլ բավականին բարդ ինֆլյացիոն իրավիճակում»,– ասում է փորձագետը։
Վահե Դավթյանը, սակայն, չի բացառում, որ արգելքի սահմանման դեպքում ԵԱՏՄ անդամ լինելը հաշվի չառնվի, հատկապես, որ, օրինակ, Ղազախստանի դեպքում միությանն անդամակցությունը արգելք չի հանդիսացել Ռուսաստանի հետ նավթամթերքի փոխադարձ առևտրի հատուկ ռեժիմ սահմանելուն` ներքին շուկայի կայունությունն ապահովելու նպատակով։
«Այնպես որ, ԵԱՏՄ անդամ լինելը Ռուսաստանի համար խոչընդոտ չի հանդիսանալու այդ սահմանափակումները կիրառելու համար, առավել ևս Հայաստանի դեպքում, որի անդամակցությունը ԵԱՏՄ–ին այս պահի դրությամբ քաղաքական առումով մեծ հաշվով դրված է հարցականի տակ` առնվազն Երևանի կողմից»,– նկատում է Դավթյանը։
Ինչ վերաբերում է դիզելային վառելիքի շուկան դիվերսիֆիկացնելուն, ինչի մասին պարբերաբար հայտարարվում է իշխանության տարբեր ամբիոններից, Վահե Դավթյանն արձանագրում է, որ ներկրումների 60-70 %-ն այսօր Հայաստանը կատարում է Ռուսաստանից։
Դիվերսիֆիկացման հնարավոր ուղղությունները մի քանիսն են, բայց դրանցից ոչ մեկը, ըստ Դավթյանի, քանակական առումով չի կարող մրցել Ռուսաստանի հետ։
«Հնարավոր առաջին ուղղությունը եվրոպական շուկան է։ Բայց այստեղ կա լոգիստիկայի խնդիր։ Մատակարարումները պետք է իրականացվեն Սև ծովով, ինչը անդրադառնալու է վառելիքի վերջնական գնագոյացման վրա։ Բացի այդ, եվրոպական շուկան 2022 թ․-ից ի վեր ինքն էլ գտնվում է ճգնաժամային պայմաններում՝ հաշվի առնելով ներկրման ուղիների սահմանափակումը՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններով»,– նկատում է մեր զրուցակիցը։
Երկրորդ այլընտրանքը հարևան Իրանն է, որտեղից մատակարարումները ՀՀ շուկայում քանակական առումով երկրորդ տեղում են։ Բայց Իրանն այսօր գտնվում է ծանր աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական պայմաններում։ Իրանի էներգետիկ և նավթավերամշակման ոլորտը լուրջ վնասներ է կրել անցած կես տարում, և Դավթյանի գնահատմամբ, այսօր երկիրը զրկված է նավթամթերքի կայուն արտահանում իրականացնելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որտեղից 2025թ–ի վերջից Հայաստանը սկսել է նավթամթերքի ներկրումներ անել, Վահե Դավթյանի բնորոշմամբ, այն չի կարող հուսալի մատակարար համարվել` ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իրողություններից ելնելով։
«Բացի լոգիստիկ խնդիրներից, երբ չկա ուղիղ հաղորդակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ կա նաև արտադրական հզորությունների սահմանափակում։ Ադրբեջանում գործող միակ` Բաքվի նավթավերամշակող գործարանը տեխնիկական և արտադրական լուրջ սահմանափակումներ ունի. գրեթե 2 տարին 1 անգամ այն կանգնեցվում է վերանորոգման և վերազինման։ Հետևաբար` չի կարող կայուն արտահանում ապահովել որևէ երկրի, այդ թվում` ՀՀ–ի համար»,–ասում է Դավթյանը։
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Ադրբեջանն ինքն է ներկրում տարատեսակ նավթամթերք, ներառյալ` բենզին եվրոպական կամ ռուսական շուկայից։ Ի վերջո, եթե խոսենք թվերով, ապա Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում Հայաստան է մատակարարել մինչև 20 000 տոննա նավթամթերք, մինչդեռ Հայաստանը տարեկան սպառում է մինչև 500 000 տոննա։
«Այս թվերը համադրելիս տեսնում ենք, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ամբողջությամբ դուրս մղել ռուսաստանյան նավթային գործոնը հայաստանյան շուկայից»,– մեկնաբանում է Դավթյանը։
Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել է ավելի քան 14 000 տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4 000 տոննա բենզին։
Հիշեցնենք` Ռուսաստանից Հայաստան բենզինի և դիզվառելիքի անմաքս մատակարարումները կարգավորվում են 2013թ. միջկառավարական համաձայնագրով` ըստ տվյալ տարվա պահանջարկի ինդիկատիվ (կանխատեսող) ծավալների։
Քվոտաները սովորաբար կազմում են տարեկան մի քանի հարյուր հազարավոր տոննա, իսկ անհրաժեշտության դեպքում կողմերը պայմանավորվում են հավելյալ ծավալներ մատակարարելու շուրջ։
ՀՀ–ում ծավալը քիչ է․ Գեղամ Գևորգյանը՝ ադրբեջանական բենզինի քանակի մասին
Լրահոս
0