00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ն քննարկում է դիզելի արտահանման ամբողջական արգելք սահմանելու հարցը․ Պուտին

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2026
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներկայում ՌԴ-ում բենզինի պաշարները կազմում են 1,7 մլն տոննա, ինչը գրեթե համապատասխանում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ռուսաստանը դիտարկում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին շուկան վառելիքով ապահովելու խորհրդակցության ժամանակ։
«Տեղական սպառողների շահերից ելնելով՝ ժամանակավորապես արգելվել է բենզինի և ավիակերոսինի արտահանումը։ Դիտարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ներկայում ՌԴ-ում բենզինի պաշարները կազմում են 1,7 մլն տոննա, ինչը գրեթե համապատասխանում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին: Կա մի փոքր նվազում՝ 4%:
Պուտինը հայտնել է նաև, որ կառավարությունը հատուկ շտաբ է ստեղծել ՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակի օպերատիվ մոնիտորինգի համար, այն աշխատում է շուրջօրյա ռեժիմով:
«Այսօր առավելագույնս օգտագործվում են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանների հզորությունները, կիրառվում է փոքր և միջին նավթավերամշակման գործարանների ներուժը: Բացի այդ, հետաձգվել են նման ձեռնարկությունների պլանային վերանորոգումները, իսկ ընթացիկներն իրականացվում են կրճատված ժամկետներում»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ներքին վառելիքի շուկայի կայունացումը կախված է համակարգային միջոցների ձեռնարկումից. անհրաժեշտ է մեծացնել վառելիքի արտադրությունը և պահպանել դրա տնտեսապես հիմնավորված գները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության անդամներ և Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերությունների ղեկավարներ:
Լրահոս
0