00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի ԱԳՆ–ն հերքել է. ԱՄՆ–ի հետ հունիսի 30–ին խորհրդակցություններ չեն լինի

Իրանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Հանդիպման վայրի և ժամի վերաբերյալ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը:
Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը ծրագրում են հունիսի 30-ին Կատարի մայրաքաղաքում բանակցություններ անցնացնել Հորմուզի նեղուցի շուրջ:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամի վերաբերյալ:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0