00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բանակցել հունիսի 30-ին Դոհայում. Axios

© REUTERS / FABRICE COFFRINIԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Կողմերը պայմանավորվել են դադարեցնել հարձակումները միմյանց դեմ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարձակումները միմյանց դեմ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյայի: Պարբերականը գրում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պլանավորում են հունիսի 30-ին Դոհայում (Կատար) Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններ անցկացնել:
Reuters-ի տեղեկություններով՝ կողմերը կշարունակեն տեխնիկական բանակցությունները նախկինում կնքված փոխըմբռնման հուշագրի բոլոր ուղղություններով:
Միևնույն ժամանակ, Իրանի նախկին գերագույն առաջնորդի գրասենյակի աշխատակից Հաբիբոլ Ֆազաելին հայտարարել է, որ Թեհրանը չեղարկել է Վաշինգտոնի հետ տեխնիկական բանակցությունները կիրակի օրը՝ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ուժերի հետ հարվածների փոխանակման պատճառով: Բացի այդ, նրա պնդմամբ, Իրանն ակնկալում է հուշագրի որոշ պայմանների կատարում, մասնավորապես, իր ակտիվների ապաշրջափակում:
Կիրակի գիշերը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանում բազմաթիվ թիրախների ուղղությամբ հարվածների մասին՝ ի պատասխան Պանամայի դրոշի տակ լցանավի վրա հարձակման: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ի պատասխան հրթիռներով ու ԱԹՍ-ներով գործողություններ է սկսել Քուվեյթում և Բահրեյնում: Օրեր առաջ կողմերը նույնպես հարվածներ են փոխանակել։
ԱՄՆ-ն չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները Հորմուզի նեղուցի բացման դիմաց. Ռուբիո
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0