https://arm.sputniknews.ru/20260629/grete-bvolvor-teghamaserum-vortegh-khakhtumner-en-eghel-haghtel-e-qp-n-aram-orbeljan-103962872.html
Գրեթե բոլոր տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, հաղթել է ՔՊ-ն․ Արամ Օրբելյան
Գրեթե բոլոր տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, հաղթել է ՔՊ-ն․ Արամ Օրբելյան
Sputnik Արմենիա
Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերում քվեարկողների թվից ավելի շատ, որոշներում էլ՝ ավելի քիչ քվեաթերթիկներ են եղել։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T12:11+0400
2026-06-29T12:11+0400
2026-06-29T12:12+0400
արամ օրբելյան
փաստաբան
սահմանադրական դատարան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103961019_0:133:2560:1573_1920x0_80_0_0_6d6bd1a3c05589b055f21121d2051cca.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, մեծ տարբերությամբ հաղթել է ՔՊ-ն։ Այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ պատասխանելով ՍԴ փոխնախագահ, ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին։ Նա հավելեց՝ խախտումներն այն քանակի են, որ թույլ են տալիս կասկածի տակ դնել ամբողջ գործընթացը։ Նշեց, որ տվյալները մշակվել են Six Sigma որակի կառավարման ստանդարտով։Օրբելյանը հիշեցրեց, որ ընտրատեղամասերի մոտ 20 տոկոսում առկա է քվեաթերթիկների թվի անհամապատասխանություն ընտրողների թվի հետ: Մասնավորապես, 103 տեղամասերում (այդ թվում՝ էլեկտրոնային քվեարկություն- խմբ․) քվեատուփերում 269-ով ավելի շատ քվեաթերթիկներ են եղել, քան այնտեղ քվեարկողները։ Սակայն կա նաև հակառակ պատկերը․ 308 տեղամասերում (2005 ընտրատեղամասերից- խմբ․) քվեատուփերում քվեաթերթիկների թիվն ավելի քիչ է եղել, քան քվեարկած մարդիկ ։Ընդգծեց, որ ներկայացվածը միայն առկա անհամապատասխանությունների մի մասն է։Այս բոլոր տվյալների վերլուծությունը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ հայտնաբերված խախտումները թույլ են տալիս կասկածի տակ դնել ամբողջ քվեարկության արդյունքները։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103961019_143:0:2418:1706_1920x0_80_0_0_cf00cc71d3781eb225c7589c6d87ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ օրբելյան, փաստաբան, սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
արամ օրբելյան, փաստաբան, սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Գրեթե բոլոր տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, հաղթել է ՔՊ-ն․ Արամ Օրբելյան
12:11 29.06.2026 (Թարմացված է: 12:12 29.06.2026) Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերում քվեարկողների թվից ավելի շատ, որոշներում էլ՝ ավելի քիչ քվեաթերթիկներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, մեծ տարբերությամբ հաղթել է ՔՊ-ն։ Այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ պատասխանելով ՍԴ փոխնախագահ, ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին։
«Այն բոլոր ընտրատեղամասերը, որոնցում առկա են խախտումները կամ դրանց մոտ 99 տոկոսում, հաղթել է ՔՊ-ն։ Մնացած բոլոր տեղամասերում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները եղել են 40-50 տոկոսի սահմաններում։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ շեղումներ չեն եղել, մնացած կուսակցությունների և ՔՊ-ի միջև ձայների բաշխումը քիչ, թե շատ համապատասխանում է 50 տոկոսի սահմանագծին»,- ասաց Օրբելյանը։
Նա հավելեց՝ խախտումներն այն քանակի են, որ թույլ են տալիս կասկածի տակ դնել ամբողջ գործընթացը։ Նշեց, որ տվյալները մշակվել են Six Sigma որակի կառավարման ստանդարտով։
Օրբելյանը հիշեցրեց, որ ընտրատեղամասերի մոտ 20 տոկոսում առկա է քվեաթերթիկների թվի անհամապատասխանություն ընտրողների թվի հետ: Մասնավորապես, 103 տեղամասերում (այդ թվում՝ էլեկտրոնային քվեարկություն- խմբ․) քվեատուփերում 269-ով ավելի շատ քվեաթերթիկներ են եղել, քան այնտեղ քվեարկողները։ Սակայն կա նաև հակառակ պատկերը․ 308 տեղամասերում (2005 ընտրատեղամասերից- խմբ․) քվեատուփերում քվեաթերթիկների թիվն ավելի քիչ է եղել, քան քվեարկած մարդիկ ։
«Այսպիսով, եթե այս թվին գումարենք վերը նշված 103 տեղամասերը, կստացվի տեղամասերի ընդհանուր թվի մոտ 20% շեղում», - ասաց Օրբելյանը:
Ընդգծեց, որ ներկայացվածը միայն առկա անհամապատասխանությունների մի մասն է։
Այս բոլոր տվյալների վերլուծությունը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ հայտնաբերված խախտումները թույլ են տալիս կասկածի տակ դնել ամբողջ քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։