00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքուն Թել Ավիվին կոչ է անում վերանայել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր որոշումը

© Sputnik / Murad OrujovԱդրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Բաքվին մտահոգել է Իսրայելի կառավարության դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։
Կիրակի Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։
«...Բարդ պատմական գործընթացները քաղաքական որոշման առարկա դարձնելը, որը հեռու է իրավական և գիտական ​​հիմքերից, անթույլատրելի է։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը, այլ ծառայում են առկա հակասությունների խորացմանը, խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղություն և համերաշխություն հաստատելու ջանքերին», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նախարարությունը Հայոց ցեղասպանության փաստը կրկին որակել է որպես «1915 թվականի իրադարձությունների հետ կապված պատմական փաստերի խեղաթյուրում»։
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է անում վերանայել իր որոշումը։
ՀՅԴ-ն ողջունում է Իսրայելի բանաձևը, բայց շեշտում՝ դա չի ազատում նրան պատասխանատվությունից
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել էր որպես քաղաքական և կապված Գազայի իրավիճակի հետ։ Թուրքիայի ԱԳՆ–ում ընդգծել էին, որ «իսրայելական կառավարությունը ձգտում է թաքցնել սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով»։
Լրահոս
0