ԱՄՆ–ն Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի 10 ռազմական թիրախների է հարվածել

Հորմուզի նեղուցը. Արխիվային լուսանկար
© REUTERS / Amirhosein Khorgooi/ISNA/WANA
Բաժանորդագրվել
Ավելի վաղ CENTCOM-ում հայտարարել էին, որ իրանական անօդաչու թռչող սարքն իբր Հորմուզի նեղուցում հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում Իրանի 10 ռազմական թիրախների ուղղությամբ:
«ԱՄՆ ՌԾՈւ-ն և ԱՄՆ ՌՕՈւ-ի կործանիչներն այսօր հարվածներ են հասցրել Իրանի 10 ռազմական թիրախների Հորմուզի նեղուցի մի քանի վայրերում և դրա շրջակայքում՝ ի պատասխան իրանական՝ ԱԹՍ-ների կիրառմամբ Kiku-ի (տանկեր՝ խմբ․) ուղղությամբ հարձակման», - ասվում է X սոցցանցում հրամանատարության հաղորդագրության մեջ։
CENTCOM-ում ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 27–ին իրանական անօդաչուն Հորմուզի նեղուցում իբր հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, դրանց զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ: Հակամարտության սրման պատճառով գործնականում դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Արդյունքում վառելիքի գներն աճել էին աշխարհի երկրների մեծ մասում։ Մարտական գործողությունների ավարտից հետո կողմերը բանակցություններ են սկաել։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:
Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։