https://arm.sputniknews.ru/20260629/amn-datarany-chegharkel-e-erkri-ghekavari-hamar-91-tari-sharunak-gvortsvogh-sahmanapakumy-103990983.html
ԱՄՆ դատարանը չեղարկել է երկրի ղեկավարի համար 91 տարի շարունակ գործող սահմանափակումը
ԱՄՆ դատարանը չեղարկել է երկրի ղեկավարի համար 91 տարի շարունակ գործող սահմանափակումը
Sputnik Արմենիա
Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ վերանայել է այդ որոշումը։ Չեղարկմանը կողմ է քվեարկել վեց դատավոր, դեմ՝ երեքը։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T22:00+0400
2026-06-29T22:00+0400
2026-06-29T22:13+0400
ամն
դատարան
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57693795_0:160:3072:1888_1920x0_80_0_0_410c3e9bd789a95896602a32c5bd07ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ԱՄՆ Գերագույն դատարանը այսօր չեղարկել է երկրի ղեկավարի համար 91 տարի շարունակ գործող սահմանափակումը մի շարք դաշնային գործակալությունների և գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին նշված է երկրի բարձրագույն դատական ատյանի որոշման մեջ, որին ծանոթացել է ՌԻԱ Նովոստին։1935 թվականին Գերագույն դատարանը որոշում էր կայացրել «ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի կոմիսար Ուիլյամ Հեմֆրին ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների» գործով։ Հեմֆրիին իր պաշտոնից 1933 թվականին ազատել էր ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։Այսօր Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ վերանայել է այդ որոշումը։ Չեղարկմանը կողմ է քվեարկել վեց դատավոր, դեմ՝ երեքը։Ատյանի այս քայլը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Առևտրի դաշնային հանձնաժողովի կոմիսար Ռեբեկա Սլոթերին քաղաքական հակասությունների պատճառով աշխատանքից հեռացնելուն։«Եթե Հեմֆրիի գործով որոշումից դեռ ինչ-որ բան մնացել էր, մենք չեղարկում ենք այն»,- ասված է գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսի եզրակացության մեջ, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57693795_171:0:2902:2048_1920x0_80_0_0_2436e18b1bc2221d084220743aa15bc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դատարան, դոնալդ թրամփ
ամն, դատարան, դոնալդ թրամփ
ԱՄՆ դատարանը չեղարկել է երկրի ղեկավարի համար 91 տարի շարունակ գործող սահմանափակումը
22:00 29.06.2026 (Թարմացված է: 22:13 29.06.2026) Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ վերանայել է այդ որոշումը։ Չեղարկմանը կողմ է քվեարկել վեց դատավոր, դեմ՝ երեքը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ԱՄՆ Գերագույն դատարանը այսօր չեղարկել է երկրի ղեկավարի համար 91 տարի շարունակ գործող սահմանափակումը մի շարք դաշնային գործակալությունների և գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին նշված է երկրի բարձրագույն դատական ատյանի որոշման մեջ, որին ծանոթացել է ՌԻԱ Նովոստին։
1935 թվականին Գերագույն դատարանը որոշում էր կայացրել «ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի կոմիսար Ուիլյամ Հեմֆրին ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների» գործով։ Հեմֆրիին իր պաշտոնից 1933 թվականին ազատել էր ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։
Դատավարության արդյունքում դատարանը պաշտպանել էր աշխատանքից ազատված պաշտոնյային՝ այդպիսով երկրի ղեկավարի համար սահմանափակումներ սահմանելով ԱՄՆ կառավարության ուղիղ ենթակայության տակ չգտնվող մոտ երկու տասնյակ դաշնային գործակալությունների ղեկավարներին պաշտոնանկ անելու հարցում։
Այսօր Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ վերանայել է այդ որոշումը։ Չեղարկմանը կողմ է քվեարկել վեց դատավոր, դեմ՝ երեքը։
Ատյանի այս քայլը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Առևտրի դաշնային հանձնաժողովի կոմիսար Ռեբեկա Սլոթերին քաղաքական հակասությունների պատճառով աշխատանքից հեռացնելուն։
«Եթե Հեմֆրիի գործով որոշումից դեռ ինչ-որ բան մնացել էր, մենք չեղարկում ենք այն»,- ասված է գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսի եզրակացության մեջ, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ։