https://arm.sputniknews.ru/20260629/ambivonic-qaghaqakan-hajtararutjun-e-seda-safarjani-harcic-hetvo-iravitshaky-sdum-larvec-103968714.html
Ամբիոնից քաղաքական հայտարարություն է․ Սեդա Սաֆարյանի հարցից հետո իրավիճակը ՍԴ–ում լարվեց
Ամբիոնից քաղաքական հայտարարություն է․ Սեդա Սաֆարյանի հարցից հետո իրավիճակը ՍԴ–ում լարվեց
Sputnik Արմենիա
ՍԴ նախագահը նկատողություն հայտարարեց Օրբելյանին, իսկ Սողոյանը նշեց՝ դատավորը կրկնում է ՔՊ-ի խոսույթը։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T13:46+0400
2026-06-29T13:46+0400
2026-06-29T14:37+0400
սահմանադրական դատարան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
բողոք
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103977299_0:27:1600:927_1920x0_80_0_0_eea500991d41e0329d18dbe7f21faa5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հարցից հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները կրկին առաջարկեցին քննարկման առարկա դարձնել այս հարցին Սաֆարյանի մասնակցության անհնարինության հանգամանքը։Սաֆարյանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներում մատնանշված արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությանն ընտրությունների վրա, հարց ուղղեց, թե արդյոք ազդող չե՞ն եղել «ՌԴ նախագահի, ռուս տարբեր պաշտոնյաների կողմից պարբերաբար ՀՀ իշխանության դեմ վարվող հակաքարոզչությունը, այլ ուժերի նկատմամբ պաշտպանությունը», արտահանողների նկատմամբ կիրառված սահմանափակումները։«Բարձր դատարան, քաղաքական հայտարարություն է արվում ամբիոնից, խնդրում եմ դադարեցնել»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը` առանց թույլտվության վրդովված մոտենալով խոսափողին։ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նկատողություն հայտարարեց Օրբելյանին։ՍԴ նախագահ Արման Դիլանյանն իր հերթին հայտարարեց, թե դատավորի խոսքի մեջ պնդում կամ հայտարարություն չկար։ Ըստ նրա՝ Սաֆարյանը վկայակոչեց փաստեր՝ ցանկանալով պարզել դիրքորոշում դրանց վերաբերյալ։«Սեդա Սաֆարյանն իր առաջին ելույթը սկսեց նրանով, որ վերահաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը՝ «եռագլուխ»–ի փոխարեն կրկնելով «երեք ուժեր»։ Եվ միայն այն դեպքում ուղղեց խոսքը, երբ կողմն ասաց՝ ո՞նց կարելի է դիմումատու կողմին անվանելով «երեք ուժեր», 7 ուժ է դիմում ներկայացրել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։Արամ Օրբելյանը ևս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սաֆարյանը պարբերաբար օգտագործում էր «երեք ուժեր» ձևակերպումը, այն դեպքում, երբ 7 ուժերի դիմում է քննարկվում։ Ըստ նրա՝ այստեղ ակնհայտորեն երևում է կողմնակալությունը կամ քաղաքական թեզերը շարունակելու քաղաքականությունը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103977299_65:0:1486:1066_1920x0_80_0_0_cbee55862d12e9aa30f34e5e865e01fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բողոք, ընդդիմություն
սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բողոք, ընդդիմություն
Ամբիոնից քաղաքական հայտարարություն է․ Սեդա Սաֆարյանի հարցից հետո իրավիճակը ՍԴ–ում լարվեց
13:46 29.06.2026 (Թարմացված է: 14:37 29.06.2026) ՍԴ նախագահը նկատողություն հայտարարեց Օրբելյանին, իսկ Սողոյանը նշեց՝ դատավորը կրկնում է ՔՊ-ի խոսույթը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հարցից հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները կրկին առաջարկեցին քննարկման առարկա դարձնել այս հարցին Սաֆարյանի մասնակցության անհնարինության հանգամանքը։
Սաֆարյանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներում մատնանշված արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությանն ընտրությունների վրա, հարց ուղղեց, թե արդյոք ազդող չե՞ն եղել «ՌԴ նախագահի, ռուս տարբեր պաշտոնյաների կողմից պարբերաբար ՀՀ իշխանության դեմ վարվող հակաքարոզչությունը, այլ ուժերի նկատմամբ պաշտպանությունը», արտահանողների նկատմամբ կիրառված սահմանափակումները։
«Բարձր դատարան, քաղաքական հայտարարություն է արվում ամբիոնից, խնդրում եմ դադարեցնել»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը` առանց թույլտվության վրդովված մոտենալով խոսափողին։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նկատողություն հայտարարեց Օրբելյանին։
«Սա քաղաքական բնույթի հարցադրու՞մ է, թե՞ իրավական․․․ Այն, որ նման հարցադրում հնչում է ոչ թե դիմումի շրջանակներում, այլ որոշակի առումով հակափաստարկման կամ հակառակ համեմատականի՝ կանխակալության կամ անաչառության մտահոգություն է առաջացնում»,- ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցին։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն իր հերթին հայտարարեց, թե դատավորի խոսքի մեջ պնդում կամ հայտարարություն չկար։ Ըստ նրա՝ Սաֆարյանը վկայակոչեց փաստեր՝ ցանկանալով պարզել դիրքորոշում դրանց վերաբերյալ։
«Սեդա Սաֆարյանն իր առաջին ելույթը սկսեց նրանով, որ վերահաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը՝ «եռագլուխ»–ի փոխարեն կրկնելով «երեք ուժեր»։ Եվ միայն այն դեպքում ուղղեց խոսքը, երբ կողմն ասաց՝ ո՞նց կարելի է դիմումատու կողմին անվանելով «երեք ուժեր», 7 ուժ է դիմում ներկայացրել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։
Արամ Օրբելյանը ևս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սաֆարյանը պարբերաբար օգտագործում էր «երեք ուժեր» ձևակերպումը, այն դեպքում, երբ 7 ուժերի դիմում է քննարկվում։ Ըստ նրա՝ այստեղ ակնհայտորեն երևում է կողմնակալությունը կամ քաղաքական թեզերը շարունակելու քաղաքականությունը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։