https://arm.sputniknews.ru/20260627/mahacel-e-ergchuhi-raisa-mkrtchjany-103916428.html
Մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
Մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
Sputnik Արմենիա
Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T10:27+0400
2026-06-27T10:27+0400
2026-06-27T10:40+0400
ռաիսա մկրտչյան
մահ
երգչուհի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39139901_0:0:1600:901_1920x0_80_0_0_106bfd7607c6353dd8aaf05fb17629e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը. նա 84 տարեկան էր։Հայաստանի երաժշտական արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղ ունեցող երգչուհին ծնվել է 1942 թվականին` Սևանում։ Նրա ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է հայկական էստրադային երգարվեստի ոսկեդարի և միջազգային ամենահեղինակավոր բեմերի հետ։Ռաիսա Մկրտչյանի մասնագիտական ուղին սկսվել է դասական երաժշտական կրթությամբ. 1963-1968 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1968 թվականից սկսել է իր երկարամյա և բեղմնավոր գործունեությունը որպես Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար՝ դառնալով հանրապետության ամենասիրված ձայներից մեկը։Երգչուհու ձայնով կյանք են ստացել հայ և օտարազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրա հարուստ երգացանկում իրենց տեղն են գտել Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մուրադ Կաժլաևի և այլոց հանրահայտ գործերը։Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ։ Այս հսկայական ժառանգության զգալի մասն այսօր էլ պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի Ոսկե ֆոնդում։ Նա հայկական էստրադայի երգերը հասցրել է ընդհուպ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39139901_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c8b1ad97727ede3d3ececb7d5ea11c4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաիսա մկրտչյան, մահ, երգչուհի
ռաիսա մկրտչյան, մահ, երգչուհի
Մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
10:27 27.06.2026 (Թարմացված է: 10:40 27.06.2026) Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը. նա 84 տարեկան էր։
Հայաստանի երաժշտական արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղ ունեցող երգչուհին ծնվել է 1942 թվականին` Սևանում։ Նրա ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է հայկական էստրադային երգարվեստի ոսկեդարի և միջազգային ամենահեղինակավոր բեմերի հետ։
Ռաիսա Մկրտչյանի մասնագիտական ուղին սկսվել է դասական երաժշտական կրթությամբ. 1963-1968 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1968 թվականից սկսել է իր երկարամյա և բեղմնավոր գործունեությունը որպես Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար՝ դառնալով հանրապետության ամենասիրված ձայներից մեկը։
Երգչուհու ձայնով կյանք են ստացել հայ և օտարազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրա հարուստ երգացանկում իրենց տեղն են գտել Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մուրադ Կաժլաևի և այլոց հանրահայտ գործերը։
Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ։ Այս հսկայական ժառանգության զգալի մասն այսօր էլ պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի Ոսկե ֆոնդում։ Նա հայկական էստրադայի երգերը հասցրել է ընդհուպ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ»։