https://arm.sputniknews.ru/20220225/menq-metsacel-enq-dzer-ergervov-vahram-dumanjann-ajcelel-e-raisa-mkrtchjanin-39118344.html
Մենք մեծացել ենք Ձեր երգերով. Վահրամ Դումանյանն այցելել է Ռաիսա Մկրտչյանին
Մենք մեծացել ենք Ձեր երգերով. Վահրամ Դումանյանն այցելել է Ռաիսա Մկրտչյանին
Sputnik Արմենիա
Ռաիսա Մկրտչյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե... 25.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-25T18:40+0400
2022-02-25T18:40+0400
2022-02-25T18:41+0400
ռաիսա մկրտչյան
երգչուհի
վահրամ դումանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39118192_0:0:900:506_1920x0_80_0_0_53439dffb26614cbd029f2d6b63627a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան:ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։«Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու Ձեզ պես լեգենդար երգչուհուն։ Մենք մեծացել ենք Ձեր երգերով։ Ամեն տեղ հնչում էր Ռաիսա Մկրտչյան՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգասրահներում»,-նշել է նախարարը և ուրախությամբ ընդգծել, որ այսօր էլ տիկին Մկրտչյանն իր երիտասարդական ավյունով շարունակում է սիրելի գործը։ «Դուք մեր երգարվեստի բացառիկ մեծերից եք։ Եղե՛ք առողջ, երջանիկ, շարունակե՛ք նույն եռանդով հարստացնել հայ երգարվեստը և սերունդներ կրթել»,- ասել է Վահրամ Դումանյանը։Ռաիսա Մկրտչյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:Երգչուհին շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար. «Ես երբևէ չեմ մտածել ձեռբերումներ ունենալու մասին, դա եղել է իմ հոգու պահանջը։ Երազում էի դաշնակահարուհի դառնալ։ Ինձ հետ Կոնսերվատորիայում սովորել են նաև Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը և այլ կոմպոզիտորներ։ Եվ նրանք իրենց առաջին ստեղծագործություններն ինձ են վստահել և փոխել իմ ճակատագիրը»։«Շատ ուրախ եմ, որ ճակատագրով այդպես ստացվեց, որովհետև դա դարձավ իմ հոգու գործը։ Երջանկություն է զբաղվել այն գործով, որի համար կոչված ես։ Ձևավորվեց մկրտչյանական ոճը, որը ոչ մի արտաքին ազդեցության չենթարկվեց և չձևափոխվեց։ Եթե իմ երգերը հաճելի են մարդկանց հոգուն, ուրեմն ես երջանիկ եմ»,- ասել է երգչուհին։Նշենք, որ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39118192_120:0:813:520_1920x0_80_0_0_ee0cfa1aaa94e8ce821efb1d6be4ee35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաիսա մկրտչյան, երգչուհի, վահրամ դումանյան
ռաիսա մկրտչյան, երգչուհի, վահրամ դումանյան
Մենք մեծացել ենք Ձեր երգերով. Վահրամ Դումանյանն այցելել է Ռաիսա Մկրտչյանին
18:40 25.02.2022 (Թարմացված է: 18:41 25.02.2022) Ռաիսա Մկրտչյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու Ձեզ պես լեգենդար երգչուհուն։ Մենք մեծացել ենք Ձեր երգերով։ Ամեն տեղ հնչում էր Ռաիսա Մկրտչյան՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգասրահներում»,-նշել է նախարարը և ուրախությամբ ընդգծել, որ այսօր էլ տիկին Մկրտչյանն իր երիտասարդական ավյունով շարունակում է սիրելի գործը։ «Դուք մեր երգարվեստի բացառիկ մեծերից եք։ Եղե՛ք առողջ, երջանիկ, շարունակե՛ք նույն եռանդով հարստացնել հայ երգարվեստը և սերունդներ կրթել»,- ասել է Վահրամ Դումանյանը։
Ռաիսա Մկրտչյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:
Երգչուհին շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար. «Ես երբևէ չեմ մտածել ձեռբերումներ ունենալու մասին, դա եղել է իմ հոգու պահանջը։ Երազում էի դաշնակահարուհի դառնալ։ Ինձ հետ Կոնսերվատորիայում սովորել են նաև Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը և այլ կոմպոզիտորներ։ Եվ նրանք իրենց առաջին ստեղծագործություններն ինձ են վստահել և փոխել իմ ճակատագիրը»։
«Շատ ուրախ եմ, որ ճակատագրով այդպես ստացվեց, որովհետև դա դարձավ իմ հոգու գործը։ Երջանկություն է զբաղվել այն գործով, որի համար կոչված ես։ Ձևավորվեց մկրտչյանական ոճը, որը ոչ մի արտաքին ազդեցության չենթարկվեց և չձևափոխվեց։ Եթե իմ երգերը հաճելի են մարդկանց հոգուն, ուրեմն ես երջանիկ եմ»,- ասել է երգչուհին։
Նշենք, որ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ
շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։