00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կոնջորյանի դիրքերն այլևս նախկինը չեն. ՔՊ-ն կփոխի նաև խմբակցության ղեկավար կազմը. ԶԼՄ

© Sputnik / Aram NersesyanՀայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը և Տրդատ Սարգսյանը
Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը և Տրդատ Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2026
Բաժանորդագրվել
Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը չեն լինի խմբակցության ղեկավար կազմում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում է ոչ միայն ԱԺ ղեկավարության, այլև ամբողջ կուսակցության քաղաքական դեմքերի թարմացման հարցը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկությունների՝ վարչության փակ քննարկումներում արձանագրվել է, որ կուսակցությունը պետք է «դիմափոխվի», և փոփոխությունները չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների մակարդակով։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում իրեն խորհրդարանի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչությունում քննարկվել է նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխության հարցը։ Ըստ այդմ՝ գործող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այլևս չեն դիտարկվում որպես այն գործիչները, որոնք կարող են շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնները։
ԶԼՄ–իտեղեկություններով`Կոնջորյանի դեպքում բացասական ազդեցություն են ունեցել ինչպես հանրային մեծ արձագանք ստացած ընտանեկան թեմաները՝ առանձնատների, արտոնյալ պայմաններով ձեռք բերված գույքի, ինչպես նաև եղբոր, քրոջ և մոր անվամբ ձևակերպված անշարժ գույքի վերաբերյալ հրապարակումները, այնպես էլ նրա քաղաքական կենսագրությունը։
«Ըստ մեր աղբյուրների` նա մտերիմների շրջանում անկեղծացել է, որ պատրաստվում է անձամբ դիմել Նիկոլ Փաշինյանին՝ կարիերայի առաջխաղացման խնդրանքով՝ հիմնավորելով, որ ամենաբարդ ժամանակահատվածում ղեկավարել է խորհրդարանական խմբակցությունը»,– գրել է օրաթերթը։
Ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին, ապա, ըստ ՔՊ վարչությունում օրաթերթի ունեցած աղբյուրների, կուսակցությունում նույնպես գիտակցում են, որ հանրային ընկալման մեջ նրա անվան հետ կապվող նախկին աղմկահարույց թմրանյութի պատմությունը մինչ օրս չի մոռացվել և շարունակում է բացասաբար անդրադառնալ նրա քաղաքական վարկանիշի վրա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Լրահոս
0