https://arm.sputniknews.ru/20260625/shvojvats-em-rubinjany-qp-varchutjan-nistum-iren-azh-nakhagahi-teknatsu-yntrelu-masin-103857244.html
Շոյված եմ. Ռուբինյանը` ՔՊ վարչության նիստում իրեն ԱԺ նախագահի թեկնածու ընտրելու մասին
Շոյված եմ. Ռուբինյանը` ՔՊ վարչության նիստում իրեն ԱԺ նախագահի թեկնածու ընտրելու մասին
Sputnik Արմենիա
Վարչության նիստի ընթացքում թեկնածուները ելույթներ են ունեցել, հարցերի են պատասխանել, ապա եզրափակիչ ելույթներ էլ են եղել, դրանից հետո միայն փակ քվեարկություն է... 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T19:39+0400
2026-06-25T19:39+0400
2026-06-25T20:28+0400
ռուբեն ռուբինյան
աժ (ազգային ժողով)
խոսնակ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98774560_0:57:1280:777_1920x0_80_0_0_3938a36bd0c1e48d070cf7834a5ce20a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը շոյված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում իրեն են ընտրել որպես խորհրդարանի նախագահի թեկնածու։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց անձամբ ինքը։Նշենք, որ հունիսի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու են ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Քվեարկությունը եղել է փակ և գաղտնի։Նա ընդգծեց, որ թեկնածուներ Ալեն Սիմոնյանի, Հայկ Կոնջորյանի հետ նպատակ ունեն միասին շարունակել աշխատել։Պատասխանելով հարցին, թե ԱԺ նախագահ ընտրվելուց հետո շարունակելո՞ւ է որպես հատուկ բանագնաց մասնակցել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ դեռևս չի որոշել։ «Չգիտեմ, չեմ մտածել դեռ։ 5 րոպե առաջ եմ ընտրվել, այս ընթացքում չենք հասցրել բանակցությունների թեմային անդրադառնալ»,– ասաց նա։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98774560_85:0:1196:833_1920x0_80_0_0_013cb5fb40e7d5ef8b3e7dfa9088545c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, աժ (ազգային ժողով), խոսնակ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ռուբեն ռուբինյան, աժ (ազգային ժողով), խոսնակ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Շոյված եմ. Ռուբինյանը` ՔՊ վարչության նիստում իրեն ԱԺ նախագահի թեկնածու ընտրելու մասին
19:39 25.06.2026 (Թարմացված է: 20:28 25.06.2026) Վարչության նիստի ընթացքում թեկնածուները ելույթներ են ունեցել, հարցերի են պատասխանել, ապա եզրափակիչ ելույթներ էլ են եղել, դրանից հետո միայն փակ քվեարկություն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը շոյված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում իրեն են ընտրել որպես խորհրդարանի նախագահի թեկնածու։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց անձամբ ինքը։
Նշենք, որ հունիսի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու են
ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Քվեարկությունը եղել է փակ և գաղտնի։
«Կարևոր չէ` քանի ձայնով եմ ընտրվել։ Թեկնածուները ելույթներ են ունեցել, հարցեր են հնչել, հետո էլ եզրափակիչ ելույթ է եղել, ապա քվեարկություն։ Առհասարակ, տարբեր պաշտոնների թեկնածու ընտրելիս, միշտ մեզ մոտ նույն ընթացակարգն է լինում։ Չեմ կարող ասել` սպասելի էր, թե ոչ, ամեն դեպքում շոյված եմ արդյունքից։ Վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է։ Չեմ կարող ասել, որ ինչ–որ բան ավելի լավ եմ անելու, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուն»,– նշեց Ռուբինյանը։
Նա ընդգծեց, որ թեկնածուներ Ալեն Սիմոնյանի, Հայկ Կոնջորյանի հետ նպատակ ունեն միասին շարունակել աշխատել։
Պատասխանելով հարցին, թե ԱԺ նախագահ ընտրվելուց հետո շարունակելո՞ւ է որպես հատուկ բանագնաց մասնակցել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ դեռևս չի որոշել։
«Չգիտեմ, չեմ մտածել դեռ։ 5 րոպե առաջ եմ ընտրվել, այս ընթացքում չենք հասցրել բանակցությունների թեմային անդրադառնալ»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։