00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մկրտչյանի երգարվեստը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան. Փաշինյանի ցավակցական ուղերձը

© Sputnik / Aram NersesyanПевица Раиса Мкртчян в гостях радио Sputnik
Певица Раиса Мкртчян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2026
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է երգչուհու ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռաիսա Մկրտչյանը հայկական էստրադայի վառ և սիրված ներկայացուցիչներից էր, որի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձում, որը նա հղել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ։
Փաշինյանը նշել է, որ խոր ցավով է տեղեկացել երգչուհու մահվան մասին։
«Նրա արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Որպես վաստակավոր մանկավարժ՝ տիկին Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ երկար տարիներ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով մեր երիտասարդներին»,–ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում:
Նա ցավակցել է երգչուհու ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին:
Հիշեցնենք` Sputnik Արմենիայի տեղեկություններով` երգչուհին վերջին շրջանում տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ, մահացել է հիվանդանոցում։ Նա 84 տարեկան էր։
Լրահոս
0