00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՍԴ–ում ընտրությունների արդյունքների քննության 1–ին նիստում բացահայտումներ կլինեն. փաստաբան

© SputnikԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանի խոսքով` ՍԴ-ն անկախության, իր չեզոքության ու անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության առաջին նիստին ընդդիմության կողմից բացահայտումներ կլինեն։ Այսօր ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր ՍԴ–ն քննում է հունիսի 7–ին կայացած խորհդարանական ընտրությունների բողոքարկման դեմ 7 կուսակցությունների դիմումները։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
«ԿԸՀ-ի՝ վերաքվեարկության օրենսդրական պարտականությունը չկատարելը հիմնավորվում էր իբրև տակտիկական հնարավոր քվեարկություն։ Հիմա, որ բացահայտեմ հանգամանքը, թե ինչու են նման հայտարարություն անում, դուք կպատկերացնեք, թե ինչ բովանդակության մեջ ենք ՍԴ–ում հարցը քննարկելու»,– ասաց նա։
Վարդևանյանի խոսքով՝ նորություններ են լինելու նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։
«Դատաքննության ընթացքում կլսեք որոշ հանգամանքների վերաբերյալ բացահայտումներ, որոնք նույնիսկ այդ երկու դատավորի (Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի — խմբ.) մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումների գնահատման լուրջ խնդիրներ են առաջացնում: Ստացել եմ նաև արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերում է հենց Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցի անհնարինությանը, դրա նախաձեռնմանը, կոնկրետ դատավորի անուն-ազգանվանը և մի շարք այլ հանգամանքների, սակայն մանրամասները արդեն նիստի ընթացքում կբացահայտենք»,– շարունակեց Վարդևանյանը։
Միևնույն ժամանակ փաստաբանը կասկածի տակ դրեց ՍԴ անաչառությունը` պայմանավորված դատավորների կազմով։
«Այն, որ ՍԴ-ն անկախության, իր չեզոքության ու անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, կարծում եմ` անհերքելի փաստ է»,– շեշտեց նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկելու է հունիսի 26–ին բանավոր ընթացակարգով:
Լրահոս
0