00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

© Sputnik / Aram NersesyanՍԴ շենքը
ՍԴ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2026
Բաժանորդագրվել
Ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ՔՊ–ն ներգրավվել է որպես 3–րդ անձ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՍԴ դատավորներ՝ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն ու մինչև վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ ՍԴ–ն բավարարել է բողոքարկողների պահանջը` հավաստելով, որ ՍԴ այս անդամները կարող ենք կանխակալ վերաբերմունք ունենալ որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Նշենք, որ Արտակ Զեյնալյանի դեմ ՍԴ դիմում է ներկայացրել «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, իսկ Վլադիմիր Վարդանյանի դեմ՝ «Միասնության թևեր» կուսակցությունը։
ՍԴ մեկ այլ որոշման համաձայն` ընտրությունների արդյունքների վիճարկման գործում որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Ավելի վաղ հայտնել էինք ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացված դիմումները կքննի նույն նիստի շրջանակներում։ Այն տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները, «Հայաստան» կուսակցությունների դաշինք) դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ որպես այլընտրանքային պահանջ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
«Հայաստան» դաշինքը մեկ պահանջ ունի` անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ ԲՀԿ-ն, որին զրկեցին մանդատից՝ 3 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելով, նույնպես վիճարկում է ընտրության ընդհանուր արդյունքները։
Խորհրդարանական ընտրություններին արդյունքները վիճարկում են նաև «Միասնության թևեր» կուսակցությունը, «Նոր ուժ» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։
Լրահոս
0