https://arm.sputniknews.ru/20260625/yntrutjunneric-hetvo-arajin-gvortsughumy-papvojany-kmekni-rusastan-103821529.html
Ընտրություններից հետո առաջին գործուղումը. Պապոյանը կմեկնի Ռուսաստան
Ընտրություններից հետո առաջին գործուղումը. Պապոյանը կմեկնի Ռուսաստան
Sputnik Արմենիա
Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների... 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T11:27+0400
2026-06-25T11:27+0400
2026-06-25T11:50+0400
հայաստան
գևորգ պապոյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103368985_0:133:2560:1573_1920x0_80_0_0_c784f3165f12fa3b78108e6ba024ee1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի սկզբին կմեկնի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։Նա հերքել է ԶԼՄ–ներում տարածված լուրը, թե Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով թույլ տալ մասնակցել Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական համաժողովին։Նամակում նշված է, որ համաժողովը կկայանա հուլիսի 6-9։ Շաբոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Պապոյանը Եկատերինուրգ կմեկնի 5-7-ը։Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Պապոյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով մասնակցության հնարավորություն Եկատերինբուրգի ֆորումին։Ըստ այդ հրապարակման՝ նախարարի այցի նպատակներից մեկը արտահանման խնդիրների և ռուսական սանկցիաների հարցերի քննարկումն է։Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103368985_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b3c20b3a478a92c1001bef88ca314bf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գևորգ պապոյան, ռուսաստան
հայաստան, գևորգ պապոյան, ռուսաստան
Ընտրություններից հետո առաջին գործուղումը. Պապոյանը կմեկնի Ռուսաստան
11:27 25.06.2026 (Թարմացված է: 11:50 25.06.2026) Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի սկզբին կմեկնի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակ
Լիլիթ Շաբոյանը։
Նա հերքել է ԶԼՄ–ներում տարածված լուրը, թե Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով թույլ տալ մասնակցել Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական համաժողովին։
«Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս»,– գրել է Շաբոյանը ֆեյսբուքյան էջում և կից հրապարակել Ալիխանովի նամակը։
Նամակում նշված է, որ համաժողովը կկայանա հուլիսի 6-9։ Շաբոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Պապոյանը Եկատերինուրգ կմեկնի 5-7-ը։
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Պապոյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով մասնակցության հնարավորություն Եկատերինբուրգի ֆորումին։
Ըստ այդ հրապարակման՝ նախարարի այցի նպատակներից մեկը արտահանման խնդիրների և ռուսական սանկցիաների հարցերի քննարկումն է։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո
երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։
Մայիսի 22-ին հայտարարվեց
ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի
30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։
Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։