https://arm.sputniknews.ru/20260625/uzhegh-hajastany-handipum-kkazamakerpi-ir-yntrvoghneri-het-inch-ka-orakargum-103812096.html
«Ուժեղ Հայաստանը» հանդիպում կկազմակերպի իր ընտրողների հետ. ի՞նչ կա օրակարգում
«Ուժեղ Հայաստանը» հանդիպում կկազմակերպի իր ընտրողների հետ. ի՞նչ կա օրակարգում
Sputnik Արմենիա
Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանը կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T08:14+0400
2026-06-25T08:14+0400
2026-06-25T16:07+0400
տեսանյութեր
տեսանյութ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
սահմանադրական դատարան
նարեկ կարապետյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101946002_0:0:1280:721_1920x0_80_0_0_fbac910e2b6579c4327463e6a7b72fc9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իրեն ձայն տված քաղաքացիներին առաջարկում է հուլիսի 26–ին հավաքվել Սահմանադրական դատարանի մոտ` պաշտպանելու իրենց քվեն։ Այս մասին տեսաուղերձով հայտնել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։Կարապետյանը նշել է, որ մեկ տարի առաջ, երբ իրենք հիմնեցին «Մեր ձևով» շարժումը, իրենց համակիրների թիվը մի քանի տասնյակ էր, այնինչ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանին» ձայն է տվել 340 հաար մարդ։Կարապետյանն ասել է, որ վաղը` ժամը 13։00–ին, հանդիպում են կազմակերպում իրենց ընտրողների հետ, որպեսզի միասին քննարկեն անելիքներն ու պայքարի օրինակնա ճանապարհները։Հավաքի մասնակիցներն այնուհետև կգնան Սահմանադրական դատարան, որտեղ վաղը` հուլիսի 26–ին, քննվելու է ընդդիմադիր ուժերի ներկայացրած դիմումներն ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանը կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդիպում կկազամակերպի իր ընտրողների հետ
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդիպում կկազամակերպի իր ընտրողների հետ
2026-06-25T08:14+0400
true
PT1M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101946002_1:0:1138:853_1920x0_80_0_0_515294a1680d66f09f7651f2aa848880.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, видео, սահմանադրական դատարան, նարեկ կարապետյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
տեսանյութեր, տեսանյութ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, видео, սահմանադրական դատարան, նարեկ կարապետյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«Ուժեղ Հայաստանը» հանդիպում կկազմակերպի իր ընտրողների հետ. ի՞նչ կա օրակարգում
08:14 25.06.2026 (Թարմացված է: 16:07 25.06.2026) Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանը կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իրեն ձայն տված քաղաքացիներին առաջարկում է հուլիսի 26–ին հավաքվել Սահմանադրական դատարանի մոտ` պաշտպանելու իրենց քվեն։ Այս մասին տեսաուղերձով հայտնել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ մեկ տարի առաջ, երբ իրենք հիմնեցին «Մեր ձևով» շարժումը, իրենց համակիրների թիվը մի քանի տասնյակ էր, այնինչ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանին» ձայն է տվել 340 հաար մարդ։
Կարապետյանն ասել է, որ վաղը` ժամը 13։00–ին, հանդիպում են կազմակերպում իրենց ընտրողների հետ, որպեսզի միասին քննարկեն անելիքներն ու պայքարի օրինակնա ճանապարհները։
Հավաքի մասնակիցներն այնուհետև կգնան Սահմանադրական դատարան, որտեղ վաղը` հուլիսի 26–ին, քննվելու է ընդդիմադիր ուժերի ներկայացրած դիմումներն ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։
Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանը
կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները։