https://arm.sputniknews.ru/20260621/sd-n-yntrutjunneri-ardjunqneri-veraberjal-nerkajacvats-dimumnery-kqnni-nujn-nistum-103704084.html
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները կքննի նույն նիստում
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները կքննի նույն նիստում
Sputnik Արմենիա
Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T22:21+0400
2026-06-21T22:21+0400
2026-06-21T23:04+0400
սահմանադրական դատարան
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24601626_0:85:1600:985_1920x0_80_0_0_d5b5edfe0fea3354bdedede4cf05deb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացված դիմումները կքննի նույն նիստի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում են Սահմանադրական դատարանից։Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները, «Հայաստան» կուսակցությունների դաշինք) դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24601626_88:0:1512:1068_1920x0_80_0_0_278d4a665e8160ff497b9470ebd33360.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ
սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները կքննի նույն նիստում
22:21 21.06.2026 (Թարմացված է: 23:04 21.06.2026) Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացված դիմումները կքննի նույն նիստի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում են
Սահմանադրական դատարանից։
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները, «Հայաստան» կուսակցությունների դաշինք) դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։
«Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում»,-նշված է ՍԴ-ի հաղորդագրության մեջ։
Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։