https://arm.sputniknews.ru/20260625/pashinjani-kvoghmic-atelutjan-khvosqi-taratsumn-ardzanagrel-e-naev-varchakan-datarany-vardevanjan-103839158.html
Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածումն արձանագրել է նաև վարչական դատարանը․ Վարդևանյան
Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածումն արձանագրել է նաև վարչական դատարանը․ Վարդևանյան
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ կան վարչական դատարանի մի քանի դատական ակտեր, որոնցով ուղղակի արձանագրված է իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման խնդիրը։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T15:28+0400
2026-06-25T15:28+0400
2026-06-25T15:44+0400
հայաստան
դատարան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97696826_0:0:1200:675_1920x0_80_0_0_433d8c9b4a67e621f61268246b1fd171.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ըստ էության, արձանագրել է նախընտրական շրջանում իշխող ուժի, մասնավորապես նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը՝ ընթերցելով ակտից մի հատված։Մայիսի 26-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ քննարկման առարկա դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։ Վարդևանյանը դիմումում մեջբերել էր նաև Փաշինյանի ելույթներից մեկը, որում նա հայտարարում էր, թե «․․․ չոքցնելու եմ, սատկացնելու եմ․․․ կալուգացուն էլ եմ կզցնելու, սատկացնելու եմ, չոքացնելու եմ․․․» և այլն։ ԿԸՀ-ն որոշել էր, որ հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում։Վարդևանյանն ընթերցեց վարչական դատարանի ակտից մի հատված. «․․․Այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքսում»։«ԿԸՀ-ն գտել էր, որ այն պարզապես սուր քաղաքական խոսույթ է։ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն` նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ և առողջ ընտրական միջավայրի հետ։ Սա ոչ թե իմ գնահատողական դատողությունն է, այլ սա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է»,- ասաց Վարդևանյանը։Նա նաև անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հարցին։ Վարդևանյանի խոսքով՝ կան վարչական դատարանի մի քանի դատական ակտեր, որոնցով ուղիղ արձանագրված է վարչական ռեսուրսի խնդիրը։Վարդևանյանը շեշտեց՝ ազատ և հավասար ընտրությունները ենթադրում են ազատ և հավասար պայմաններ։Հիշեցնենք, որ իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսել են նաև ԵԱՀԿ դիտորդները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97696826_155:0:1055:675_1920x0_80_0_0_ead26452e79a231df88a70d7e5577e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), արամ վարդևանյան
հայաստան, դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), արամ վարդևանյան
Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածումն արձանագրել է նաև վարչական դատարանը․ Վարդևանյան
15:28 25.06.2026 (Թարմացված է: 15:44 25.06.2026) Փաստաբանի խոսքով՝ կան վարչական դատարանի մի քանի դատական ակտեր, որոնցով ուղղակի արձանագրված է իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ըստ էության, արձանագրել է նախընտրական շրջանում իշխող ուժի, մասնավորապես նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը՝ ընթերցելով ակտից մի հատված։
Մայիսի 26-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
մերժել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ քննարկման առարկա դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։ Վարդևանյանը դիմումում մեջբերել էր նաև Փաշինյանի ելույթներից մեկը, որում նա հայտարարում էր, թե «․․․ չոքցնելու եմ, սատկացնելու եմ․․․ կալուգացուն էլ եմ կզցնելու, սատկացնելու եմ, չոքացնելու եմ․․․» և այլն։ ԿԸՀ-ն որոշել էր, որ հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում։
Վարդևանյանն ընթերցեց վարչական դատարանի ակտից մի հատված. «․․․Այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքսում»։
«ԿԸՀ-ն գտել էր, որ այն պարզապես սուր քաղաքական խոսույթ է։ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն` նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ և առողջ ընտրական միջավայրի հետ։ Սա ոչ թե իմ գնահատողական դատողությունն է, այլ սա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է»,- ասաց Վարդևանյանը։
Նա նաև անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հարցին։ Վարդևանյանի խոսքով՝ կան վարչական դատարանի մի քանի դատական ակտեր, որոնցով ուղիղ արձանագրված է վարչական ռեսուրսի խնդիրը։
«Դատարաններից մեկը նաև իր դատական ակտում մի քայլ առաջ է գնացել՝ ուղիղ արձանագրելով, որ ինքը նկատում է քրեաիրավական տարրերը։ Դեպքերի մեկը վերաբերում է մայիսի 28-ի հայտնի ասուլիսին, երբ ՔՊ-ի պատգամավորի թեկնածուն մի պահից վերածվում է ՀՀ վարչապետի և հենց կառավարության շենքում մամուլի ասուլիսի ընթացքում նաև քաղաքական գնահատականներ է հնչեցնում»,- նշեց նա։
Վարդևանյանը շեշտեց՝ ազատ և հավասար ընտրությունները ենթադրում են ազատ և հավասար պայմաններ։
Հիշեցնենք, որ իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին
խոսել են նաև ԵԱՀԿ դիտորդները։