https://arm.sputniknews.ru/20260608/petakan-aparati-vra-tshnshumner-dzerbakalutjunner-inch-en-ardzanagrel-ditvordnery-103254510.html
Ճնշումներ, ձերբակալություններ, բևեռացված քաղաքական միջավայր․ ի՞նչ են արձանագրել դիտորդները
Ճնշումներ, ձերբակալություններ, բևեռացված քաղաքական միջավայր․ ի՞նչ են արձանագրել դիտորդները
Sputnik Արմենիա
Առաքելության ղեկավարի խոսքով՝ բավականին բևեռացված քաղաքական միջավայրի, տարածաշրջանային անվտանգային մտահոգություններին և աշխարհաքաղաքական ճնշումներին զուգահեռ... 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T15:53+0400
2026-06-08T15:53+0400
2026-06-08T17:10+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
եահկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103254139_0:31:1280:751_1920x0_80_0_0_e3503be42e1b969e1a12d3f05ffdb471.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ–ում ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև ընտրողների վրա. արշավը լի էր առճակատումներով, անջատողական հռետորաբանությամբ, ինչպես նաև «ձայները գնելու և այլ ընտրական խախտումների մասին տարբեր մեղադրանքներով», որի հետևանքով ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին նախընտրական քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Այսօր ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին:Առաքելության ղեկավարի խոսքով՝ բավականին բևեռացված քաղաքական միջավայրի, տարածաշրջանային անվտանգային մտահոգությունների և աշխարհաքաղաքական ճնշումներին զուգահեռ այս ընտրությունները քննություն էին Հայաստանի ժողովրդավարության համար։ Տիկին Քարիմին ընդգծեց նաև ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացումը հատկապես ընդդիմադիր ներկայացուցիչների նկատմամբ։«Բևեռացված մեդիալանդշաֆտը, սադրիչ հռետորաբանությունը, ապատեղեկատվությունն ու շարունակական միջազգային ճնշումները և, իհարկե, միջազգային միջամտությունը մարտահրավեր էին նետում ՀՀ ժողովրդավարական դիմակայունությանը և հանրային խոսույթի ամբողջականությանը»,- ասաց տիկին Քարիմին։Կրեմլն առայժմ ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալուց. ՊեսկովՆրա խոսքով՝ սա է՛լ ավելի է ընդգծում Հայաստանի ժողովրդավարական կառույցների զարգացման կարևորությունը։Եվրոպայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյի գնահատմամբ՝ ընտրական գործընթացը շատ լավ էր կազմակերպված և սահուն կերպով է ընթացել։ Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պետք է նաև մեծ ուշադրություն դարձնեն ընտրողների տեղեկացվածության վրա։Ըստ նրա՝ չնայած ապատեղեկատվությանն ու ՀՀ քաղաքացիների վրա ճնշումներին՝ քաղաքացիներն իրացրեցին իրենց ընտրելու իրավունքն ու դա արեցին ազատորեն։ Շեշտեց՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններին մասնակցությունը չէ, այլև վերջնական արդյունքներն ընդունելը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103254139_96:0:1233:853_1920x0_80_0_0_c5f23593421c94c8d258dc42012c1b64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, եահկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, եահկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Ճնշումներ, ձերբակալություններ, բևեռացված քաղաքական միջավայր․ ի՞նչ են արձանագրել դիտորդները
15:53 08.06.2026 (Թարմացված է: 17:10 08.06.2026) Առաքելության ղեկավարի խոսքով՝ բավականին բևեռացված քաղաքական միջավայրի, տարածաշրջանային անվտանգային մտահոգություններին և աշխարհաքաղաքական ճնշումներին զուգահեռ, այս ընտրությունները քննություն էին Հայաստանի ժողովրդավարության համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ–ում ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև ընտրողների վրա. արշավը լի էր առճակատումներով, անջատողական հռետորաբանությամբ, ինչպես նաև «ձայները գնելու և այլ ընտրական խախտումների մասին տարբեր մեղադրանքներով», որի հետևանքով ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին նախընտրական քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Այսօր ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին:
«Պետական ապարատի, կառույցների ներկայացուցիչների վրա ճնշումները` մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական, տնտեսական միջոցառումները, որ ձեռնարկվել էին, մեծ մտահոգություններ են առաջացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատությունների հետ կապված»,- նշեց Քարիմին։
Առաքելության ղեկավարի խոսքով՝ բավականին բևեռացված քաղաքական միջավայրի, տարածաշրջանային անվտանգային մտահոգությունների և աշխարհաքաղաքական ճնշումներին զուգահեռ այս ընտրությունները քննություն էին Հայաստանի ժողովրդավարության համար։ Տիկին Քարիմին ընդգծեց նաև ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացումը հատկապես ընդդիմադիր ներկայացուցիչների նկատմամբ։
«Բևեռացված մեդիալանդշաֆտը, սադրիչ հռետորաբանությունը, ապատեղեկատվությունն ու շարունակական միջազգային ճնշումները և, իհարկե, միջազգային միջամտությունը մարտահրավեր էին նետում ՀՀ ժողովրդավարական դիմակայունությանը և հանրային խոսույթի ամբողջականությանը»,- ասաց տիկին Քարիմին։
Նրա խոսքով՝ սա է՛լ ավելի է ընդգծում Հայաստանի ժողովրդավարական կառույցների զարգացման կարևորությունը։
Եվրոպայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյի գնահատմամբ՝ ընտրական գործընթացը շատ լավ էր կազմակերպված և սահուն կերպով է ընթացել։ Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պետք է նաև մեծ ուշադրություն դարձնեն ընտրողների տեղեկացվածության վրա։
«Բարձր մասնակցությունը ցույց է տալիս քաղաքացիների մեծ հավատը ժողովրդավարության հանդեպ։ Քարոզարշավի ընթացքում մեծ էր մրցակցությունը, բայց նաև շատ բևեռացված էր, սա, իհարկե, միջազգային մարտահրավերների ֆոնին»,- նշեց Լուազոն։
Ըստ նրա՝ չնայած ապատեղեկատվությանն ու ՀՀ քաղաքացիների վրա ճնշումներին՝ քաղաքացիներն իրացրեցին իրենց ընտրելու իրավունքն ու դա արեցին ազատորեն։ Շեշտեց՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններին մասնակցությունը չէ, այլև վերջնական արդյունքներն ընդունելը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: