https://arm.sputniknews.ru/20260625/miqajel-srbazani-gvortsvov-inch-vorvoshum-karvogh-e-kajacnel-veraqnnichy-bacatrum-e-pastabany--103832255.html
Միքայել սրբազանի գործով ի՞նչ որոշում կարող է կայացնել Վերաքննիչը․ բացատրում է փաստաբանը
Միքայել սրբազանի գործով ի՞նչ որոշում կարող է կայացնել Վերաքննիչը․ բացատրում է փաստաբանը
Sputnik Արմենիա
Վերաքննիչ քրեական դատարանը կարող է բեկանել Առաջին ատյանի դատարանի վճիռն ու արդարացման ակտ կայացնել։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T13:49+0400
2026-06-25T13:49+0400
2026-06-25T13:49+0400
մարինե ֆարմանյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103844124_0:0:1600:901_1920x0_80_0_0_4ad8acf719c22e45f80f614f42c844e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Եթե Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ անդրադառնա Միքայել սրբազանի գործով դատավարական խախտումներից թեկուզ մեկին, ապա առաջին ատյանի կայացրած դատավճիռն անվերապահորեն պետք է բեկանվի։ Այսօր Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի պաշտպանական խմբից Մարինե Ֆարմանյանը՝ շեշտելով, եթե իսկական իրավաբանության մասին է խոսվում։ Նշենք, որ այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում վերջին նիստն է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռը կայացնելու։ Լրագրողների խնդրանքով՝ Մարինե Ֆարմանյանը մեկնաբանել է հնարավոր ելքերը։ Նա ընդգծեց՝ առաջին ատյանի դատարանը քաղաքական, այլ ոչ թե արդարադատությունից բխող վերդիկտ է կայացրել։ Պաշտպանական խումբը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը կկարողանա չտրվել ճնշումներին և արդարացման վճիռ կայացնել։ Իսկ եթե արձանագրվի ընդդատության հարցում խախտումն ու գործը կրկին առաջին ատյանի դատարան վերադարձվի նոր քննության, այս անգամ՝ Շիրակում, ապա պաշտպանները հույս ունեն, որ գոնե կվերացվի Միքայել սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103844124_102:0:1523:1066_1920x0_80_0_0_52845852a51dd8663664b029e4002b36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարինե ֆարմանյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, դատարան
մարինե ֆարմանյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, դատարան
Միքայել սրբազանի գործով ի՞նչ որոշում կարող է կայացնել Վերաքննիչը․ բացատրում է փաստաբանը
Վերաքննիչ քրեական դատարանը կարող է բեկանել Առաջին ատյանի դատարանի վճիռն ու արդարացման ակտ կայացնել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Եթե Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ անդրադառնա Միքայել սրբազանի գործով դատավարական խախտումներից թեկուզ մեկին, ապա առաջին ատյանի կայացրած դատավճիռն անվերապահորեն պետք է բեկանվի։
Այսօր Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի պաշտպանական խմբից Մարինե Ֆարմանյանը՝ շեշտելով, եթե իսկական իրավաբանության մասին է խոսվում։
Նշենք, որ այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում վերջին նիստն է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռը կայացնելու։
Լրագրողների խնդրանքով՝ Մարինե Ֆարմանյանը մեկնաբանել է հնարավոր ելքերը։
«Իհարկե, բազմիցս ասել ենք՝ եթե քրեադատավարական ընթացակարգերի տեսանկյունից նայենք, ապա այս գործն առհասարական դատարանում չպետք է լիներ։ Պաշտպանական կողմը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է՝ բազմաթիվ խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կկայացնի դատարանը, չենք կարող կանխատեսել, բայց դատարանի լիազորությունների շրջանակը հետևյալն է․ կա՛մ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռն ու արդարացման դատական ակտ կայացնի, կա՛մ նյութաիրավական, դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի և, ենթադրենք, բեկանի և ուղարկի ըստ ընդդատության քննելու, կա՛մ փոփոխի դատական ակտը»,- նշեց Ֆարմանյանը՝ հավելելով, որ բազմաթիվ իրավիճակներ կան։
Նա ընդգծեց՝ առաջին ատյանի դատարանը քաղաքական, այլ ոչ թե արդարադատությունից բխող վերդիկտ է կայացրել։ Պաշտպանական խումբը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը կկարողանա չտրվել ճնշումներին և արդարացման վճիռ կայացնել։ Իսկ եթե արձանագրվի ընդդատության հարցում խախտումն ու գործը կրկին առաջին ատյանի դատարան վերադարձվի նոր քննության, այս անգամ՝ Շիրակում, ապա պաշտպանները հույս ունեն, որ գոնե կվերացվի Միքայել սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց
կալանքը փոխարինեց տնային կալանքով։