https://arm.sputniknews.ru/20260625/meknarkel-e-hajvoc-ceghaspanutjan-hushahamaliri-himnanvorvogman-ashkhatanqneri-2rd-puly-103842440.html
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների 2–րդ փուլը
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների 2–րդ փուլը
Sputnik Արմենիա
Ծրագրի իրականացման երկրորդ փուլում վերանորոգվելու են հուշարձանի հաջորդ երեք մույթերը։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T16:03+0400
2026-06-25T16:03+0400
2026-06-25T16:13+0400
հայաստան
ծիծեռնակաբերդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103841880_0:136:1448:951_1920x0_80_0_0_8148988dccbe73acb22c1d9c074e9ef6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մեկնարկել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի շենքի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։Նշվում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլում այս տարի ավարտվել են հուշակոթողի տասներկու մույթերից երեքի և թանգարան-ինստիտուտի վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Իրականացվել են նաև հուշահամալիրին հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Կառուցվել են ջրամբար և պոմպակայան, ինչը հնարավորություն է տալիս գործարկել ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ։Ընդգծվում է, որ հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում թե՛ թանգարանը, թե՛ հուշահամալիրը շարունակելու են գործել բնականոն ռեժիմով և բաց են լինելու այցելուների, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների համար։Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվել են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103841880_0:0:1448:1086_1920x0_80_0_0_667b8933bff62c52aeec7fd1091db368.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծիծեռնակաբերդ
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների 2–րդ փուլը
16:03 25.06.2026 (Թարմացված է: 16:13 25.06.2026) Ծրագրի իրականացման երկրորդ փուլում վերանորոգվելու են հուշարձանի հաջորդ երեք մույթերը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մեկնարկել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի շենքի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Նշվում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլում այս տարի ավարտվել են հուշակոթողի տասներկու մույթերից երեքի և թանգարան-ինստիտուտի վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Իրականացվել են նաև հուշահամալիրին հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Կառուցվել են ջրամբար և պոմպակայան, ինչը հնարավորություն է տալիս գործարկել ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ։
«Ծրագրի իրականացման երկրորդ փուլում վերանորոգվելու են հուշարձանի հաջորդ երեք մույթերը։ Ըստ ծրագրի՝ այնուհետև փուլ առ փուլ վերանորոգվելու են մնացած բոլոր մույթերը։ Աշխատանքներ են կատարվելու նաև թանգարան-ինստիտուտի տանիքի մնացած մասի վերանորոգման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում թե՛ թանգարանը, թե՛ հուշահամալիրը շարունակելու են գործել բնականոն ռեժիմով և բաց են լինելու այցելուների, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների համար։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվել են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել
«Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։