https://arm.sputniknews.ru/20241008/tsitsernakaberdy-khimnanvorvogvi-hushahamaliry-ev-tangarany-bac-klinen-ajceluneri-hamar-81597596.html
Ծիծեռնակաբերդը կհիմնանորոգվի. հուշահամալիրը և թանգարանը բաց կլինեն այցելուների համար
Ծիծեռնակաբերդը կհիմնանորոգվի. հուշահամալիրը և թանգարանը բաց կլինեն այցելուների համար
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ հուշահամալիրի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից շուրջ 743 մլն ՀՀ դրամ է հատկացվելու: 08.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-08T15:10+0400
2024-10-08T15:10+0400
2024-10-08T15:12+0400
ծիծեռնակաբերդ
հայոց ցեղասպանություն
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
վերանորոգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81593975_0:94:1800:1107_1920x0_80_0_0_e89daefc0f0a19351b3ccbc5adcac50c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Հայոց ցեղասպանության հուշահամալիրում այսօրվանից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքներ: Տեղեկությունը հայտում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։Նախարարությունից վստահեցնում են՝ հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են 2 հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։Հուշահամալիրը ապահովված չէ դրենաժային համակարգով, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը: Այդ ամենն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում: Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը»,- ասված է հաղորդագրությունում։ Հայոց ցեղասպանության թանգարանը համիդյան ջարդերի մասին արժեքավոր արխիվային նյութեր է ստացելՆշվում է, որ երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025թ. կեսից:ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81593975_100:0:1700:1200_1920x0_80_0_0_8dc32cbb3e28cd4ab23d65187aedb699.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, վերանորոգում
ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, վերանորոգում
Ծիծեռնակաբերդը կհիմնանորոգվի. հուշահամալիրը և թանգարանը բաց կլինեն այցելուների համար
15:10 08.10.2024 (Թարմացված է: 15:12 08.10.2024) Ընդհանուր առմամբ հուշահամալիրի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից շուրջ 743 մլն ՀՀ դրամ է հատկացվելու:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Հայոց ցեղասպանության հուշահամալիրում այսօրվանից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքներ: Տեղեկությունը հայտում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
Նախարարությունից վստահեցնում են՝ հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:
Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են 2 հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։
«Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում:
Հուշահամալիրը ապահովված չէ դրենաժային համակարգով, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը: Այդ ամենն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում: Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025թ. կեսից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել
«Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։