00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծիծեռնակաբերդի կյանքը առնվազն 100 տարով կերկարի. Քալաշյանը` կատարվող աշխատանքների մասին

© Sputnik / Aram NersesyanԾիծեռնակաբերդի հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2025
Բաժանորդագրվել
Ճարտարապետի խոսքով ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող վերանորոգման աշխատանքները չեն խանգարի, որպեսզի մարդիկ 2026 թվականի ապրիլի 24–ին հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց հուշահամալիրի համահեղինակներից մեկը` Սաշուր Քալաշյանը` հերքելով լուրերը, թե ինքը դուրս է եկել վերականգնողական աշխատանքները համակարգող աշխատանքային խմբից։
© Photo / official site of the President of RAՍաշուր Քալաշյան
Заслуженный архитектор Сашур Калашян - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2025
Սաշուր Քալաշյան
Նշենք, որ այսօր ավելի վաղ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքների հետ կապված շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։ Նա հայտարարել էր, որ մեծ հույս ուներ` հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների համար կձևավորվի փորձագետների մի մեծ մասնագիտական խումբ, սակայն աշխատում է ընդամենը մեկ անձ, իսկ Սաշուր Քալաշյանը դուրս է եկել աշխատանքային խմբից։
«Ես ոչ միայն դուրս չեմ եկել աշխատանքային խմբից, այլև արդեն երրորդ տարին է ՝ անմիջականորեն զբաղվում եմ այդ նախագծով։ Հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և դրանք իրականացվում են իմ հեղինակային հսկողության ներքո։ Համագործակցում ենք հուշարձանների պահպանության վարչության գիտական խորհրդի հետ, որոնց հետ մանրամասն տարբերակներ, գծագրեր ենք նայել և վերջնական որոշման հանգել, որը հիմա իրագործում ենք»,– ասաց Քալաշյանը։
Ճարտարապետի խոսքով ՝ հիմնանորոգման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Համալիրը կառուցվել է ավելի քան 60 տարի առաջ։ Այս ընթացքում անձրևային ջրերի և ստորերկրյա ջրերի ներհոսքը քայքայել է մույթերի ներքին հարթությունները։
«Աղակալած մակերեսների մաքրման ձև չկա, դրա միակ ձևը ջրերի ներհոսքը կանգնեցնելն է, ինչն անելու համար միակ միջոցը ջրամեկուսացումն է»,– ասաց նա։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մույթերը հիմնանորոգվում են․ տնօրենն արձագանքել է
Քալաշյանը պարզաբանեց, որ նախկինում էլ ժամանակավոր միջոցներ են ձեռնարկվել՝ սալիկների արանքներում հատուկ հեղուկ են լցրել, փորձել են զսպել ջրի ներհոսքը, բայց չի օգնել։ Այս պահին ապամոնտաժվում են երեսպատման վնասված քարերը` հատկապես կողային հատվածերում, որոնք արդեն պիտանի չեն։ Այնուհետև դրանք կվերականգնվեն նույն քարերի և ժամանակակից նյութերի կիրառմամբ։
«Սա կերկարաձգի հուշարձանի կյանքը առնվազն հարյուր տարով»,– ասաց Քալաշյանը:
Նախատեսվում է նաև ջրահեռացման նոր համակարգի ստեղծում, որը թույլ կտա կանխել համալիրի հիմքի հետագա քայքայումը: Ճարտարապետը նշեց, որ հաջորդ փուլով 4 մ խորությամբ հուշարձանի շուրջը փորվելու է, բայց դա նոր բան չէ, ծրագիրը մի անգամ էլ են կիրառել, հիմա պարզապես պետք է թարմացնել։
Քալաշյանը վստահեցրեց, որ աշխատանքները կազմակերպված են այնպես, որ չխանգարեն ապրիլի 24-ի միջոցառումների անցկացմանը: Փախվելու է միայն երեք մույթի հատվածը, սակայն հուշահամալիրը բաց կմնա։ Վերանորոգումը, նրա խոսքով, կտևի առնվազն 2-3 տարի։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
Լրահոս
0