Անդրանիկ Թևանյանը քաղբանտարկյալ է. աջակիցներն բողոքի ակցիա են իրականացրել
15:37 25.06.2026 (Թարմացված է: 17:20 25.06.2026)
Բաժանորդագրվել
Կուսակցության ներկայացուցիչները պահանջում են ազատ արձակել իրենց առաջնորդին՝ պնդելով, որ նրա դեմ հարուցված քրեական գործը զուրկ է իրավական հիմքերից և նպատակ ունի պառակտել ընդդիմադիր դաշտը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին ազատ արձակելու պահանջով նրա կուսակիցներն այսօր Գլխավոր դատախազության դիմաց էին։ Հավաքվածները կրկին հայտարարեցին, որ Թևանյանը քաղբանտարկյալ է, ինչում, ըստ նրանց, արդեն համոզվել է հասարակության մեծ մասը։
«Միայն ՔՊ–ական փոքրիկ խմբակն է փորձում իմիտացիա ստեղծել, թե քրեական գործի հիմքում ինչ–որ բան կա, որով կարելի է մեղադրել Անդրանիկ Թևանյանին։ Բազմաթիվ մասնագետներ` իրավաբաններ, այս ընթացքում արձանագրել են, որ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործը ջուր է ու տակը որևէ հիմք չկա»,– հայտարարեց Դերենիկ Մալխասյանը։
Այնուհետև նրանք ակցիան շարունակեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ իրենց ակցիաները միտված են հանրային իրազեկմանը։
«Մենք վճռական «ոչ» ենք ասում քաղաքական հետապնդումների արդյունքում ազատազրկված Անդրանիկ Թևանյանի անվան շահարկմանը, նրա անունն արատավորելու և պիտակավորելու գործողություններին։ Մեզ համար կասկածից դուրս է, որ Թևանյանի ձերբակալությունը և քրեական գործը միտված են եղել ու շարունակում են լինել ընդդիմադիր դաշտի պառակտմանն ու տարրալուծմանը»,– նշեց Սուքիասյանը։
Հավաքվածները հայտարարեցին, որ իրավական դաշտում Թևանյանի դեմ հարուցված քրեական գործը տապալվելու է, իսկ մինչ դատարանի որոշումը նրա անունը արատավորելու փորձերը ստանալու են իրավական գնահատական։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու էր առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։