https://arm.sputniknews.ru/20260624/patgamavvori-nakhkin-teknatsun-kmasnakci-azh-yntrutjunneri-vitsharkman-gvortsi-qnnutjany-103794414.html
Պատգամավորի նախկին թեկնածուն կմասնակցի՞ ԱԺ ընտրությունների վիճարկման գործի քննությանը
Պատգամավորի նախկին թեկնածուն կմասնակցի՞ ԱԺ ընտրությունների վիճարկման գործի քննությանը
Sputnik Արմենիա
Սեդա Սաֆարյանը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T14:49+0400
2026-06-24T14:49+0400
2026-06-24T16:51+0400
հայաստան
սեդա սաֆարյան
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1914/46/19144603_0:26:1600:926_1920x0_80_0_0_1791efbfcab0492dd610814eefd7d79a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, և նա կմասնակցի ընտրությունների վիճարկման գործի քննությանը։ Այս մասին գրել է «Փաստինֆոն»։Նշենք, որ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը բացառելու պահանջով Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Spitnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին որևէ որոշում չեն ստացել, իսկ դիմումը ներկայացրել են երեկ։Նշենք, որ Սեդա Սաֆարյանը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։ Գրեթե նույն հիմքով ՍԴ–ն որոշել էր, որ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն ու մինչև վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չմասնակցեն Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննի նույն նիստի շրջանակում։ Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1914/46/19144603_112:0:1535:1067_1920x0_80_0_0_57b99fc3612e4d120139142ca511ddc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեդա սաֆարյան, սահմանադրական դատարան
հայաստան, սեդա սաֆարյան, սահմանադրական դատարան
Պատգամավորի նախկին թեկնածուն կմասնակցի՞ ԱԺ ընտրությունների վիճարկման գործի քննությանը
14:49 24.06.2026 (Թարմացված է: 16:51 24.06.2026) Սեդա Սաֆարյանը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, և նա կմասնակցի ընտրությունների վիճարկման գործի քննությանը։ Այս մասին գրել է
«Փաստինֆոն»։
Նշենք, որ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը բացառելու պահանջով Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը
Spitnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին որևէ որոշում չեն ստացել, իսկ դիմումը ներկայացրել են երեկ։
Նշենք, որ Սեդա Սաֆարյանը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։ Գրեթե նույն հիմքով ՍԴ–ն որոշել էր, որ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն ու մինչև վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չմասնակցեն Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները
կքննի նույն նիստի շրջանակում։ Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։