https://arm.sputniknews.ru/20260409/arush-arushanjani-patizhn-azatazrkmamb-pvokharinelu-harcy-krkin-orakargum-e-100816962.html
Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցը կրկին օրակարգում է
Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցը կրկին օրակարգում է
Sputnik Արմենիա
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ դատարանը որոշում է կայացրել ավելի խստացնել Առուշանյանի պատիժը։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T16:16+0400
2026-04-09T16:16+0400
2026-04-09T16:16+0400
առուշ առուշանյան
վճռաբեկ դատարան
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599087_0:69:1600:969_1920x0_80_0_0_5e560f523af2432c489e92947d24742d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի հակակոռուպցիոն դատարանում։ Այս մասին տեղեկացանք ՀՀ Վճռաբեկ դատարանի ֆեյսբուքյան էջից։Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խախտվել է ընդդատությունը, և կոնկրետ դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացնելու հարցը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։Հիշեցնենք՝ 2025թ․ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է խստացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը։ Հանցանքների համակցման կանոններով՝ վերջնական պատիժ սահմանվել է 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը՝ նախկին 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման փոխարեն։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ են ներկայացվել, դրանից մեկ տարի անց Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել։Քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599087_180:0:1600:1065_1920x0_80_0_0_43be2c0d18ccc6a1044eee04da33d883.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առուշ առուշանյան, վճռաբեկ դատարան, հակակոռուպցիոն դատարան
առուշ առուշանյան, վճռաբեկ դատարան, հակակոռուպցիոն դատարան
Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցը կրկին օրակարգում է
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ դատարանը որոշում է կայացրել ավելի խստացնել Առուշանյանի պատիժը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի հակակոռուպցիոն դատարանում։ Այս մասին տեղեկացանք
ՀՀ Վճռաբեկ դատարանի ֆեյսբուքյան էջից։
«Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության»,- նշված է փաստաթղթում։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խախտվել է ընդդատությունը, և կոնկրետ դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացնելու հարցը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։
Հիշեցնենք՝ 2025թ․ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ,
որոշել է խստացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը։ Հանցանքների համակցման կանոններով՝ վերջնական պատիժ սահմանվել է 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը՝ նախկին 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման փոխարեն։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ են ներկայացվել, դրանից մեկ տարի անց Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել։
Քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։