00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոր Նախիջևանի թեմից 25–օրյա վարժական հավաքների ծանուցագիր է ստացել 4 քահանա. տեր Եսայի

© Sputnik / Aram NersesyanՏեր Եսայի քահանա Արթենյան
Տեր Եսայի քահանա Արթենյան - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բաժանորդագրվել
Հարավային Ռուսաստանի հայոց թեմից ևս կան ծանուցագրեր ստացած քահանաներ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից 25–օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել 4 հոգևորականներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից 4 քահանաներ են ծանուցագրեր ստացել, 2-ն արդեն պիտի գնան վարժական հավաքների, 1-ը հիմա զինկոմիսարիատում է, սպասում են որոշման, մյուսին էլ կրկնակի բուժզննում է նշանակվել»,- նշեց տեր Եսային` նշելով, որ բնականաբար` ծանուցագրեր ստացած քահանաների ելքը երկրից արգելվել է։
Երեկ լրագրող Սյուզի Բադոյանը գրել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր 2 սպասավորներին արգելել արգելել է մեկնել ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու համար։
Տեր Եսայիի խոսքով՝ ծանուցագրեր ստացած քահանաները չեն էլ փորձել օդանավակայան գնալ՝ ՌԴ մեկնելու համար, այլ դիմել են զինկոմիսարիատներ։
Հավելենք, որ Հարավային Ռուսաստանի հայոց թեմից ևս ծանուցագրեր ստացած քահանաներ կան։
Նշենք, որ հունիսի 10-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր զանգվածային հանցագործության մասին, որը, ըստ նրա, կատարում են ՀՀ քաղաքական իշխանությունը, պաշտպանության նախարարը, իսկ հանցագործության գործիքներն են ռազմական ոստիկանությունն ու զինկոմիսարիատները։ Նա նշել էր` իշխանությունները սպառնալիքներից անցել են գործնական փուլի և 25-օրյա վարժական հավաքներն օգտագործում են որպես պատժի ձև, ինչն անթույլատրելի է։
Բանն այն է, որ հունիսի առաջին օրերին լուր էր տարածվել, որ ուժայինները «Զվարթնոց» ժամանողներին 25-օրյա զինվորական հավաքների ծանուցագրեր են հանձնում՝ ենթադրաբար հունիսի 7-ին կայանալիք քվեարկությանը նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։ ՊՆ ռազմական ոստիկանությունը չէր հերքել լուրը՝ նշելով, որ «իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։ Այսօր առավոտյան էլ իշխանամետ տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունն արգելել է երկրից մեկնել վերջերս Ռուսաստանից ժամանած զորակոչային տարիքի այն քաղաքացիներին, որոնք միայն ընտրությանը մասնակցելու համար են ՀՀ ժամանել։
Լրահոս
0