00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»

Բաժանորդագրվել
Ըստ ՊՆ հաղորդագրության` Ռազմական ոստիկանությունը նպատակ ունի աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու գործընթացում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:
Լրահոս
0