00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

© Photo : official site of the Casino Shangri La«Շանգրի Լա» խաղատուն
«Շանգրի Լա» խաղատուն - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2026
Բաժանորդագրվել
ԲՀԿ առաջնորդին պատկանող խաղատունը գտնվում է Երևան–Աբովյան մայրուղու 10–րդ կմ հասցեում և լիցենզիա ստացել էր 2014 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ–ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ «Ֆեյսբունք» սոցցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հրապարակելով իր ստորագրած հրամանի պատճենը։
Նշենք որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն շահագործում է Երևան–Աբովյան մայրուղու 10–րդ կմ հասցեում գտնվող հայտնի «Շանգրի Լա» խաղատունը և լիցենզիա է ստացել 2014 թվականին։
«Ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների (մասնավորապես` Bet (խաղադրույք), Win (շահում), In (գումարի մուտք), Out (գումարի ելք)) միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ»,– ասված է հրամանի հիմնավորման մեջ։
Հրամանը, որն ուժի մեջ կմտնի հունիսի 23-ից, երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում։
Փաստաթղթում նաև նշված է, որ հանրային շահերի, այն է` սպառողների շահերի պաշտպանության նկատառումներով այս վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Նշենք, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ–ն լիցենզիայից զրկվել էր նաև 2020 թվականի հուլիսի 8–ին` 3–րդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը չվճարելու համար։
Հիշեցնենք` հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային ԱԺ ընտրության քվերակության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, ապա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և իրավապահ համակարգին հանձնարարականն է տվել բացահայտել բոլոր դեպքերը։ Հունիսի 9–ին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)։
Ավելի ուշ պարզվեց` Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու գործընթաց է սկսվել, իսկ Երևանի քաղաքապետարանը գործարարին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկել կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
Լրահոս
0