https://arm.sputniknews.ru/20260619/qaghaqapetarany-vorvoshumy-kajacrel-e-aranc-himnavvorman-tvonvojany-multi-uelnesi-masin-103656911.html
Քաղաքապետարանը որոշումը կայացրել է առանց հիմնավորման. ԲՀԿ խոսնակը` «Մուլտի Ուելնեսի» մասին
Քաղաքապետարանը որոշումը կայացրել է առանց հիմնավորման. ԲՀԿ խոսնակը` «Մուլտի Ուելնեսի» մասին
Sputnik Արմենիա
Իվետա Տոնոյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ իրենց ձեռքի տակ եղած լծակները փորձում են օգտագործել որպես մահակ։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T17:55+0400
2026-06-19T17:55+0400
2026-06-19T18:08+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
իվետա տոնոյան
արարատցեմենտ
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103492638_0:77:1482:911_1920x0_80_0_0_7fb642c6c03d2c9f84eb3f17a7a0fc38.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի իրավաբաններն արդեն իսկ ներկայացրել են իրենց առարկությունները` Երևանի քաղաքապետարանի կողմից «Մուլտի ուելնես» կենտրոնի հետ կապված կնքված պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 19-ին գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկել ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։Նա այս գործընթացն անվանեց քաղաքական և ընդգծեց` իշխանությունները հերթական անգամ իրենց ձեռքի տակ եղած լծակները փորձում են օգտագործել որպես մահակ։ Տոնոյանը նշեց, որ առաջիկայում իրենց իրավաբանները հստակ դիրքորոշում կներկայացնեն։Տոնոյանը հայտնեց նաև, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են իրականացվում։Եկել է մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը. Փաշինյանը կրկին սպառնաց ընդդիմությանըՀիշեցնենք՝ դատախազությունն էլ սկսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու գործընթաց է սկսել:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է Ծառուկյանի առանձնատունը «խլելու» և ծերերի համար կեցավայր դարձնելու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103492638_83:0:1400:988_1920x0_80_0_0_54eb69de2137f4ea03c9d94fdedc5b64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), իվետա տոնոյան, արարատցեմենտ, գագիկ ծառուկյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), իվետա տոնոյան, արարատցեմենտ, գագիկ ծառուկյան
Քաղաքապետարանը որոշումը կայացրել է առանց հիմնավորման. ԲՀԿ խոսնակը` «Մուլտի Ուելնեսի» մասին
17:55 19.06.2026 (Թարմացված է: 18:08 19.06.2026) Իվետա Տոնոյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ իրենց ձեռքի տակ եղած լծակները փորձում են օգտագործել որպես մահակ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի իրավաբաններն արդեն իսկ ներկայացրել են իրենց առարկությունները` Երևանի քաղաքապետարանի կողմից «Մուլտի ուելնես» կենտրոնի հետ կապված կնքված պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 19-ին գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկել ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
«Մուլտի Ուելնեսը» հավատարմային կառավարման հանձնված բիզնես է, որտեղ Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի։ Երևանի քաղաքապետարանից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցում ենք ստացել։ Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին մինչև 2065 թվականը։ Քաղաքապետարանը այդ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ որոշումը կայացրել է առանց որևէ հիմնավորում ներկայացնելու և սեփական քմահաճույքով։ Իրավաբաններն իրենց առարկություններն արդեն ներկայացրել են»,– նշեց Տոնոյանը։
Նա այս գործընթացն անվանեց քաղաքական և ընդգծեց` իշխանությունները հերթական անգամ իրենց ձեռքի տակ եղած լծակները փորձում են օգտագործել որպես մահակ։ Տոնոյանը նշեց, որ առաջիկայում իրենց իրավաբանները հստակ դիրքորոշում կներկայացնեն։
Տոնոյանը հայտնեց նաև, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են իրականացվում։
Հիշեցնենք՝ դատախազությունն էլ սկսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու գործընթաց է սկսել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է Ծառուկյանի առանձնատունը «խլելու» և ծերերի համար կեցավայր դարձնելու մասին։