00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև արդյունքներն ամփոփված չեն

© Sputnik Նիկոլ Փաշինյան
 Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` իր ղեկավարած ուժը միանձնյա ձևավորում է իշխանություն։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկան անգամ ընտրության նախնական արդյունքները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահին 2008 ընտրատեղամասից միայն 455–ի արդյունքներն էին հայտնի, այն էլ` նախնական։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն»,– ասաց Փաշինյանը։
Հարցին՝ ինչպես եք հաղթանակի մասին հայտարարություն անում, երբ ԿԸՀ–ն արդյունքները դեռ չի հրապարակել, Փաշինյանը պատասխանեց, թե իր թիմն ունի իր հաշվարկները։
«Մենք բոլոր ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք և ունենք արձանագրությունները, և մեր սեփական հաշվարկներն ենք անում»,– շարունակեց նա։
ՀՀ–ն կշարունակի ԵՄ-ի հետ մերձեցումը, բայց կզարգացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ում. Փաշինյան
Դիտարկմանը, որ նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր վերաբերմունքը չի փոխվում, և այդ ուժերի առաջնորդները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Փաշինյանը բացառեց նաև հետընտրական զարգացումները, քանի որ, ըստ նրա, նման երևույթ լինում է, եթե իշխանությունները կեղծում են ընտրությունները։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
ԱԺ ընտրություններում քվեարկությանը մասնակցել է 1,476,597 մարդ կամ ընտրողների 58, 97%–ը
Լրահոս
0