https://arm.sputniknews.ru/20260621/steghtsel-voch-i-sharzhman-hamazgajin-miasnakan-tshakat-hak-y-hamakhmban-arajark-e-anum-103704423.html
Ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ. ՀԱԿ-ը համախմբան առաջարկ է անում
Ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ. ՀԱԿ-ը համախմբան առաջարկ է անում
Sputnik Արմենիա
Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժը առաջարկում է համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ... 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T23:02+0400
2026-06-21T23:02+0400
2026-06-21T23:02+0400
հայ ազգային կոնգրես (հակ)
ընդդիմություն
իշխանություն
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/11/26834133_0:0:1600:901_1920x0_80_0_0_eaeb1f199cb89b91aa2522b756a0f993.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների սահմանափակման և անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց, նշված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ։Նշվում է, որ իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» և խաղաղության թշնամիներ, ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետևանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը և խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։ՀԱԿ-ը շեշտում է, որ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում և Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետև իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները, իսկ դրա նպատակն ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը «թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող և Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը»։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները, «Հայաստան» կուսակցությունների դաշինք) դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացված դիմումները կքննի նույն նիստի շրջանակներում հունիսի 26-ին ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/11/26834133_0:0:1424:1067_1920x0_80_0_0_187890da77ed6a076a5144f9697fc879.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ ազգային կոնգրես (հակ), ընդդիմություն, իշխանություն, ազգային ժողովի ընտրություններ
հայ ազգային կոնգրես (հակ), ընդդիմություն, իշխանություն, ազգային ժողովի ընտրություններ
Ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ. ՀԱԿ-ը համախմբան առաջարկ է անում
Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժը առաջարկում է համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն, այդ թվում՝ ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների սահմանափակման և անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց, նշված է
Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ։
Նշվում է, որ իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» և խաղաղության թշնամիներ, ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետևանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը և խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։
«Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով և քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ֊ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին ևս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5֊րդից ավելի մեծամասնություն, էապես թուլացնելով նրա իշխանության զսպումների ու հակակշիռների համակարգը»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՀԱԿ-ը շեշտում է, որ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում և Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետև իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները, իսկ դրա նպատակն ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը «թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող և Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը»։
Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժը առաջարկում է համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել «Ոչ»-ի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն, այդ թվում՝ ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով, սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի որևէ փոփոխության արգելում, համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա սահմանադրության նոր նախագծի մշակում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները, «Հայաստան» կուսակցությունների դաշինք) դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացված դիմումները կքննի նույն նիստի շրջանակներում հունիսի 26-ին ։