https://arm.sputniknews.ru/20260619/alievi-ognakani-hapshtap-ajcy-pajmanavvorvats-er-bhki-tshakatagrvov-badaljan-103655504.html
Ալիևի օգնականի հապշտապ այցը պայմանավորված էր ԲՀԿ–ի ճակատագրով. Բադալյան
Ալիևի օգնականի հապշտապ այցը պայմանավորված էր ԲՀԿ–ի ճակատագրով. Բադալյան
Sputnik Արմենիա
Հակոբ Բադալյանի խոսքով` աշխարհաքաղաքական դերակատարների կողմից Փաշինյանին աջակցելը նշանակում է աջակցել ՀՀ–ին որպես սուբյեկտ քաղաքական պրոցեսներից դուրս... 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T23:15+0400
2026-06-19T23:15+0400
2026-06-19T23:15+0400
հայաստան
հիքմեթ հաջիև
նիկոլ փաշինյան
հակոբ բադալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/13/103656531_0:131:720:536_1920x0_80_0_0_f674ddd2754a155c4f59a32f839a9454.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հապշտապ այցը ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Ադրբեջանի նախաձեռնությունն էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանում հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարեց, որ ինքն է հանձնարարել Արմեն Գրիգորյանին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկի` կա արդյոք հանդիպման անհրաժեշտություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։Բադալյանի խոսքով` Հաջիևի այցը պայմանավորված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ճակատագրով, իսկ Փաշինյանի` պատերազմի սպառնալիքը կառավարելու և հանդիպման անհրաժեշտությունը քննարկելու մասին հայտարարություններն ընդամենը տեղեկատվական փաթեթավորում են, քանի որ իրականում նման քայլերի հրամայականը որոշում է ոչ թե Երևանը, այլ Բաքուն։«Վերջին տարիներին հայ-ադրբեջանական բանակցությունների ամբողջ գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ բանակցային օրակարգը, ուղղություններն ու պահանջները ձևավորվում են Ադրբեջանում, իսկ Հայաստանում ընդամենը հավանության են արժանանում դրանց փաթեթավորման տարբերակները։ Բաքվի ներկայացուցչի՝ Երևան ժամանելու հարցում ևս գործել է նույն սկզբունքը»,– ընդգծեց Բադալյանը։Փորձագետի խոսքով` Ադրբեջանի անհանգստությունը կապված չէր Փաշինյանի` ԱԺ–ում սահմանադրական մեծամասնության ունենալու կամ չունենալու հետ։ Ըստ Բադալյանի` ավելի էական էր` արդյոք ԲՀԿ-ն կհայտնվի խորհրդարանում, քանի որ դա ուղղակիորեն փոխելու էր երկրի ներսում կառավարման մոդելը։Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի համար կարևոր էր թույլ չտալ Հայաստանում դե ֆակտո քաղաքական ճգնաժամ, որովհետև ներսում պայմանավորվելու անհրաժեշտությունն անխուսափելիորեն կազդեր նաև հայ-ադրբեջանական պրոցեսին վերաբերող հարցերի վրա։ Խոսելով պատերազմի ռիսկերը կառավարելու իշխանության ունակությունների մասին՝ փորձագետը չափազանցություն համարեց կառավարության հայտարարությունները։ Նրա խոսքով՝ Փաշինյանն ի զորու չէ կառավարել նման ռիսկեր, ինչն ապացուցվեց դեռևս 2020 թվականին, իսկ այսօր իրավիճակն է՛լ ավելի է բարդացել, իսկ դիվանագիտական հմտությունների աճ ՀՀ վարչապետի մոտ չի նկատվում։«Աշխարհաքաղաքական դերակատարների կողմից Փաշինյանին աջակցելը նշանակում է աջակցել Հայաստանին որպես սուբյեկտ քաղաքական պրոցեսներից դուրս բերելուն, և սա վերաբերում է դժբախտաբար հենց պատերազմի և խաղաղության հարցին»,- շեշտեց Հակոբ Բադալյանը։Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությանը, Բադալյանը համոզված է, որ այդ հարցերը վճռվում են աշխարհաքաղաքական դերակատարների մակարդակով, քանի որ Հայաստանի գործող իշխանությանը փաստացի երկիրը դուրս է բերել վճռորոշ գործոն լինելու դաշտից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/13/103656531_5:0:720:536_1920x0_80_0_0_7404cdce45c0cdb577de7be0c578e816.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հիքմեթ հաջիև, նիկոլ փաշինյան, հակոբ բադալյան
հայաստան, հիքմեթ հաջիև, նիկոլ փաշինյան, հակոբ բադալյան
Ալիևի օգնականի հապշտապ այցը պայմանավորված էր ԲՀԿ–ի ճակատագրով. Բադալյան
Հակոբ Բադալյանի խոսքով` աշխարհաքաղաքական դերակատարների կողմից Փաշինյանին աջակցելը նշանակում է աջակցել ՀՀ–ին որպես սուբյեկտ քաղաքական պրոցեսներից դուրս բերելուն։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հապշտապ այցը ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Ադրբեջանի նախաձեռնությունն էր։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանում
հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Փաշինյանը հունիսի 18-ին
հայտարարեց, որ ինքն է հանձնարարել Արմեն Գրիգորյանին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկի` կա արդյոք հանդիպման անհրաժեշտություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Բադալյանի խոսքով` Հաջիևի այցը պայմանավորված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ճակատագրով, իսկ Փաշինյանի` պատերազմի սպառնալիքը կառավարելու և հանդիպման անհրաժեշտությունը քննարկելու մասին հայտարարություններն ընդամենը տեղեկատվական փաթեթավորում են, քանի որ իրականում նման քայլերի հրամայականը որոշում է ոչ թե Երևանը, այլ Բաքուն։
«Վերջին տարիներին հայ-ադրբեջանական բանակցությունների ամբողջ գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ բանակցային օրակարգը, ուղղություններն ու պահանջները ձևավորվում են Ադրբեջանում, իսկ Հայաստանում ընդամենը հավանության են արժանանում դրանց փաթեթավորման տարբերակները։ Բաքվի ներկայացուցչի՝ Երևան ժամանելու հարցում ևս գործել է նույն սկզբունքը»,– ընդգծեց Բադալյանը։
Փորձագետի խոսքով` Ադրբեջանի անհանգստությունը կապված չէր Փաշինյանի` ԱԺ–ում սահմանադրական մեծամասնության ունենալու կամ չունենալու հետ։ Ըստ Բադալյանի` ավելի էական էր` արդյոք ԲՀԿ-ն կհայտնվի խորհրդարանում, քանի որ դա ուղղակիորեն փոխելու էր երկրի ներսում կառավարման մոդելը։
«Եթե ԲՀԿ-ն անցներ, չէր լինի 3/5-րդ հարաբերակցությունը։ Եթե չանցավ, ապա այդ մեծամասնությունն ունի Նիկոլ Փաշինյանը, ինչը նշանակում է՝ ընթացիկ կառավարման տեսանկյունից նա չունի և չի ունենա ընդդիմության հետ պայմանավորվելու անհրաժեշտություն»,- պարզաբանեց քաղաքական վերլուծաբանը։
Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի համար կարևոր էր թույլ չտալ Հայաստանում դե ֆակտո քաղաքական ճգնաժամ, որովհետև ներսում պայմանավորվելու անհրաժեշտությունն անխուսափելիորեն կազդեր նաև հայ-ադրբեջանական պրոցեսին վերաբերող հարցերի վրա։ Խոսելով պատերազմի ռիսկերը կառավարելու իշխանության ունակությունների մասին՝ փորձագետը չափազանցություն համարեց կառավարության հայտարարությունները։ Նրա խոսքով՝ Փաշինյանն ի զորու չէ կառավարել նման ռիսկեր, ինչն ապացուցվեց դեռևս 2020 թվականին, իսկ այսօր իրավիճակն է՛լ ավելի է բարդացել, իսկ դիվանագիտական հմտությունների աճ ՀՀ վարչապետի մոտ չի նկատվում։
«Աշխարհաքաղաքական դերակատարների կողմից Փաշինյանին աջակցելը նշանակում է աջակցել Հայաստանին որպես սուբյեկտ քաղաքական պրոցեսներից դուրս բերելուն, և սա վերաբերում է դժբախտաբար հենց պատերազմի և խաղաղության հարցին»,- շեշտեց Հակոբ Բադալյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությանը, Բադալյանը համոզված է, որ այդ հարցերը վճռվում են աշխարհաքաղաքական դերակատարների մակարդակով, քանի որ Հայաստանի գործող իշխանությանը փաստացի երկիրը դուրս է բերել վճռորոշ գործոն լինելու դաշտից։