https://arm.sputniknews.ru/20260618/akh-qartugharn-im-handznararutjamb-e-handipel-hajievi-het-pashinjan-103611438.html
ԱԽ քարտուղարն իմ հանձնարարությամբ է հանդիպել Հաջիևի հետ. Փաշինյան
ԱԽ քարտուղարն իմ հանձնարարությամբ է հանդիպել Հաջիևի հետ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի կարծիքով` հաղորդակցության բացակայությունը խոսում է դիվանագիտության բացակայության մասին։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T12:54+0400
2026-06-18T12:54+0400
2026-06-18T13:00+0400
հիքմեթ հաջիև
նիկոլ փաշինյան
արմեն գրիգորյան
հայաստան
ադրբեջան
գերի
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103487561_0:112:1500:956_1920x0_80_0_0_3a5aaecb403bf20f17a4a2e2e460be60.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որ նա ադրբեջանցի իր գործընկերոջ հետ քննարկի` կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ` փաստացի ասելով, որ նախաձեռնությունը հայկական կողմից է եղել։Լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի նախորդ ասածներից ստացվում է, որ հայկական կողմը Հաջիևի հետ հանդիպմանը բացատրություններ է տվել, թե ինչո՞ւ է ընտրությունների ժամանակ 500 հազարից ավելի մարդ ընտրել ընդդիմությանը, դա իբր ընտրակաշառքով է եղել ու ամենևին չի նշանակում, որ այդպիսով ձայն են տվել Ղարաբաղյան շարժման շարունակությանը, ՀՀ վարչապետն ասաց, թե իրենք որևէ բացատրություն ադրբեջանական կողմին չեն տվել։Ըստ այդմ, Փաշինյանի կարծիքով, հաղորդակցության բացակայությունը խոսում է դիվանագիտության բացակայության մասին։Հիշեցնենք՝ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանում հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հաջիևն ընտրություններից 2–3 օր հետո եկավ Հայաստան՝ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103487561_39:0:1462:1067_1920x0_80_0_0_6feeef955beefcf3df0e789bef4e3424.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիքմեթ հաջիև, նիկոլ փաշինյան, արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, գերի, ազգային ժողովի ընտրություններ
հիքմեթ հաջիև, նիկոլ փաշինյան, արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, գերի, ազգային ժողովի ընտրություններ
ԱԽ քարտուղարն իմ հանձնարարությամբ է հանդիպել Հաջիևի հետ. Փաշինյան
12:54 18.06.2026 (Թարմացված է: 13:00 18.06.2026) Փաշինյանի կարծիքով` հաղորդակցության բացակայությունը խոսում է դիվանագիտության բացակայության մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որ նա ադրբեջանցի իր գործընկերոջ հետ քննարկի` կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ` փաստացի ասելով, որ նախաձեռնությունը հայկական կողմից է եղել։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի նախորդ ասածներից ստացվում է, որ հայկական կողմը Հաջիևի հետ հանդիպմանը բացատրություններ է տվել, թե ինչո՞ւ է ընտրությունների ժամանակ 500 հազարից ավելի մարդ ընտրել ընդդիմությանը, դա իբր ընտրակաշառքով է եղել ու ամենևին չի նշանակում, որ այդպիսով ձայն են տվել Ղարաբաղյան շարժման շարունակությանը, ՀՀ վարչապետն ասաց, թե իրենք որևէ բացատրություն ադրբեջանական կողմին չեն տվել։
«Աշխարհի բոլոր երկրների բոլոր բանակցություններն այն մասին են, որ ներկայացվում են սեփական երկրի դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները և միմյանց մտահոգող հարցերը։ Եվ ոչ միայն այդ հարցերն են ներկայացվել, այլև անազատության մեջ գտնվող անձանց, սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են ներկայացվել։ Այսինքն` այն, ինչ մենք բոլոր մեր հարևանների հետ քննարկում ենք` առանց բացառության»,– ասաց նա։
Ըստ այդմ, Փաշինյանի կարծիքով, հաղորդակցության բացակայությունը խոսում է դիվանագիտության բացակայության մասին։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանում
հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հաջիևն ընտրություններից 2–3 օր հետո եկավ Հայաստան՝ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար։