00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
36 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը․ Սամվել Կարապետյան

© SputnikՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշեց, որ մանդատներ վերցնել–չվերցնելու որոշումը կկայացվի հավաքական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Այն նարատիվը, թե ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, զարգացնում են իշխանությունն ու նրան աջակցող ուժերը։ Տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Քանի որ եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարելու Ազգային ժողովը»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Հավելեց՝ մի կողմում այս խնդիրն է, մյուս կողմում էլ մանդատները վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունն ապահովելու հարցն է։ Նրա խոսքով՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը պետք է քննարկվի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ և ճիշտ որոշում կայացվի։
Կարապետյանը նշեց, որ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունեն, առաջիկա քայլը Սահմանադրական դատարան դիմելն է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելոը պահանջով։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով` ցանկացած որոշման դեպքում իրենք շարունակելու են պայքարել իշխանափոխության համար, այլապես երկիրն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն։
Կարապետյանը վստահ է, որ ձևավորել են լավ ու ուժեղ թիմ և, ըստ այդմ, չի վախենում, որ գործող իշխանությունը փորձեր անի իրենց թիմից մարդ «գողանալու»։
«Իհարկե, իրենք փորձեր անելու են, մենք այդ հարցով իլյուզիաներ չունենք, սակայն ես վստահ եմ մեր մարդկանց ուժի վրա։ Դե, իհարկե, մենք էլ ենք փորձեր անելու. դա միակողմանի չի լինելու, քանի որ իրենք արդեն չունեն լեգիտիմ իշխանություն։ Մենք հակառակի հույսն ունենք»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Լրահոս
0