https://arm.sputniknews.ru/20260617/davit-ghazinjany-zrkvec-andzernmkheliutjunic-kyhn-bavararec-datakhazutjan-mijnvordutjuny-103582074.html
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԿԸՀ–ն բավարարեց դատախազության միջնորդությունը
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԿԸՀ–ն բավարարեց դատախազության միջնորդությունը
Sputnik Արմենիա
Երեկոյան ԿԸՀ–ն քննարկելու է նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մեկ այլ թեկնածուի՝ Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T15:53+0400
2026-06-17T15:53+0400
2026-06-17T18:30+0400
դավիթ ղազինյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
թեկնածու
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97599892_0:0:1199:674_1920x0_80_0_0_a9a7cb2d65ec4577bae014050741beb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարեց գլխավոր դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։Շեշտեց՝ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը։ Վարդևանյանն ասաց, որ նման միջնորդություն իր պրակտիկայում երբևէ չէր տեսել․ մեղադրանքի բովանդակությունը բացակայում է, այն ամբողջովին քաղաքական է։Փաստաբանն ասաց, որ շուրջ 12-13 օր է՝ քրեական վարույթին վերաբերող բոլոր մանրամասները հանրայնացված են, ընդ որում՝ դա հենց Հակակոռուպցիոն կոմիտեն է արել, սակայն ԿԸՀ-ն կարծում է, որ պետք է բավարարել Ղազինյանի՝ ազատությունը սահմանափակելու վերաբերյալ միջնորդությունը։ Հարցը քննարկման առարկա կդարձնի արդեն դատարանը։«ԿԸՀ–ն հերթական անգամ նվաճում է իրավաբանության կործանման նոր նշաձողերը»,- հավելեց Վարդևանյանը։Հավելենք, որ երեկոյան ԿԸՀ–ն քննարկելու է նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մեկ այլ թեկնածուի՝ Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունների գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկային անգամ ընտրության նախնական արդյունքները։Նա նշեց, որ եթե քաղաքացիների ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտվել է, խախտվել է «պատերազմի եռագլուխ կուսակցության» (Փաշինյանն այդպես է արտահայտվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին) բաժանած ընտրակաշառքների ձևով, և բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Նա հայտարարեց նաև, որ դատաիրավական համակարգից իր պահանջն է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի առաջնորդները ազատության մեջ չլինեն և չմասնակցեն ընտրություններին։Փաշինյանն ընդգծեց` եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինեն, ուրեմն խնդիրը դատաիրավական համակարգի մեջ է, և իրենք կգործեն հատուկ քաղաքական միջոցներով։Հունիսի 15–ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնվեն այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Հունվարի 16–ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն պատրաստվում է խստացնել ընտրակաշառքի համար պատիժը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97599892_30:0:929:674_1920x0_80_0_0_e2ff7464b195ba6f24c55493e459cd04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, թեկնածու, պատգամավոր, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ դատախազություն
դավիթ ղազինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, թեկնածու, պատգամավոր, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ դատախազություն
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԿԸՀ–ն բավարարեց դատախազության միջնորդությունը
15:53 17.06.2026 (Թարմացված է: 18:30 17.06.2026) Երեկոյան ԿԸՀ–ն քննարկելու է նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մեկ այլ թեկնածուի՝ Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարեց գլխավոր դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Կարծում եմ՝ ԿԸՀ-ից որևէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ, դա նույնիսկ միամտություն էլ չէ։ Այս կառույցը որևէ իրավական հենք չի ուզում պահել։ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ երկու միջնորդություն էր ներկայացվել, երկուսն էլ բավարարվել են»,- նշեց Վարդևանյանը։
Շեշտեց՝ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը։ Վարդևանյանն ասաց, որ նման միջնորդություն իր պրակտիկայում երբևէ չէր տեսել․ մեղադրանքի բովանդակությունը բացակայում է, այն ամբողջովին քաղաքական է։
Փաստաբանն ասաց, որ շուրջ 12-13 օր է՝ քրեական վարույթին վերաբերող բոլոր մանրամասները հանրայնացված են, ընդ որում՝ դա հենց Հակակոռուպցիոն կոմիտեն է արել, սակայն ԿԸՀ-ն կարծում է, որ պետք է բավարարել Ղազինյանի՝ ազատությունը սահմանափակելու վերաբերյալ միջնորդությունը։ Հարցը քննարկման առարկա կդարձնի արդեն դատարանը։
«ԿԸՀ–ն հերթական անգամ նվաճում է իրավաբանության կործանման նոր նշաձողերը»,- հավելեց Վարդևանյանը։
Հավելենք, որ երեկոյան ԿԸՀ–ն քննարկելու է նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մեկ այլ թեկնածուի՝ Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունների գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկային անգամ ընտրության նախնական արդյունքները։
Նա նշեց, որ եթե քաղաքացիների ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտվել է, խախտվել է «պատերազմի եռագլուխ կուսակցության» (Փաշինյանն այդպես է արտահայտվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին) բաժանած ընտրակաշառքների ձևով, և բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Նա հայտարարեց նաև, որ դատաիրավական համակարգից իր պահանջն է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի առաջնորդները ազատության մեջ չլինեն և չմասնակցեն ընտրություններին։
Փաշինյանն ընդգծեց` եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինեն, ուրեմն խնդիրը դատաիրավական համակարգի մեջ է, և իրենք կգործեն հատուկ քաղաքական միջոցներով։
Հունիսի 15–ին հայտնի դարձավ, որ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնվեն այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Հունվարի 16–ին հայտնի դարձավ, որ
ՔՊ-ն պատրաստվում է խստացնել ընտրակաշառքի համար պատիժը։