https://arm.sputniknews.ru/20260615/pashinjani-pahanjn-iragvortsvum-e-hakakvorupcivony-mijnvordutjun-e-nerkajacrel-galjanin-103511192.html
Փաշինյանի պահանջն իրագործվո՞ւմ է. Հակակոռուպցիոնը միջնորդություն է ներկայացրել Գալյանին
Փաշինյանի պահանջն իրագործվո՞ւմ է. Հակակոռուպցիոնը միջնորդություն է ներկայացրել Գալյանին
Sputnik Արմենիա
Փաշինյանն ընտրությունների գիշերն ընդգծել էր` եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինեն, ուրեմն խնդիրը դատաիրավական համակարգի... 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T12:25+0400
2026-06-15T12:25+0400
2026-06-15T13:53+0400
նիկոլ փաշինյան
անցումային արդարադատություն
սրբուհի գալյան
հակակոռուպցիոն կոմիտե
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ընտրակաշառք
ընտրական օրենսգիրք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98379328_0:83:1600:983_1920x0_80_0_0_af10e58fee32249d30e88119c94fbc1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնվեն այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ամփոփել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, որոնք վերաբերում են ընդդիմադիր երեք ուժերին՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին։Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունների գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկային անգամ ընտրության նախնական արդյունքները։Նա նշեց, որ եթե քաղաքացիների ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտվել է, խախտվել է «պատերազմի եռագլուխ կուսակցության» (Փաշինյանն այդպես է արտահայտվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին) բաժանած ընտրակաշառքների ձևով, և բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Նա հայտարարեց նաև, որ դատաիրավական համակարգից իր պահանջն է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի առաջնորդները ազատության մեջ չլինեն և չմասնակցեն ընտրություններին։Փաշինյանն ընդգծեց` եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինեն, ուրեմն խնդիրը դատաիրավական համակարգի մեջ է, և իրենք կգործեն հատուկ քաղաքական միջոցներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98379328_90:0:1511:1066_1920x0_80_0_0_397b44488878fadabc2636f1f29050f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, անցումային արդարադատություն, սրբուհի գալյան, հակակոռուպցիոն կոմիտե, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, ընտրական օրենսգիրք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «հայաստան» դաշինք
նիկոլ փաշինյան, անցումային արդարադատություն, սրբուհի գալյան, հակակոռուպցիոն կոմիտե, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, ընտրական օրենսգիրք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «հայաստան» դաշինք
Փաշինյանի պահանջն իրագործվո՞ւմ է. Հակակոռուպցիոնը միջնորդություն է ներկայացրել Գալյանին
12:25 15.06.2026 (Թարմացված է: 13:53 15.06.2026) Փաշինյանն ընտրությունների գիշերն ընդգծել էր` եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինեն, ուրեմն խնդիրը դատաիրավական համակարգի մեջ է, և իրենք կգործեն հատուկ քաղաքական միջոցներով։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնվեն այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ամփոփել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, որոնք վերաբերում են ընդդիմադիր երեք ուժերին՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով՝ նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»,–նշված է միջնորդության տեքստում։
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունների գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկային անգամ ընտրության նախնական արդյունքները։
Նա նշեց, որ եթե քաղաքացիների ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտվել է, խախտվել է «պատերազմի եռագլուխ կուսակցության» (Փաշինյանն այդպես է արտահայտվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին) բաժանած ընտրակաշառքների ձևով, և բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Նա հայտարարեց նաև, որ դատաիրավական համակարգից իր պահանջն է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի առաջնորդները ազատության մեջ չլինեն և չմասնակցեն ընտրություններին։
Փաշինյանն ընդգծեց` եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինեն, ուրեմն խնդիրը դատաիրավական համակարգի մեջ է, և իրենք կգործեն հատուկ քաղաքական միջոցներով։