https://arm.sputniknews.ru/20260616/voreve-nvor-qreakan-gvortsi-masin-teghekutjun-chunenq-rvobert-qvocharjani-grasenjaki-ghekavar-103563172.html
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավարի կարծիքով` Փաշինյանը հերթական անգամ հանցագործության հանցակից է դարձնում իրավապահներին: 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T19:39+0400
2026-06-16T19:39+0400
2026-06-16T19:39+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
բագրատ միկոյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49258644_0:67:1280:787_1920x0_80_0_0_381176da938e8198179b1cd88abfc4e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է։ Այս հայտարարությունն արել է ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի, այդ թվում` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։Նա նաև նշել է, որ որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունեն, և ՀՀ 2–րդ նախագահը որևէ գործով չի հարցաքննվել:«Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»,– եզրափակել է ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավարը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար սպառնում էր նոր քրեական գործերով։«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա», – պարբերաբար հայտարարում էր նա։Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վերահաստատեց իր հայտարարությունները։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար սպառնում էր նոր քրեական գործերով։«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա», – պարբերաբար հայտարարում էր նա։Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վերահաստատեց իր հայտարարությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49258644_72:0:1209:853_1920x0_80_0_0_a7648ace150ce2df24b8078f4ba9b2f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, բագրատ միկոյան, քրեական գործ
հայաստան, ռոբերտ քոչարյան, բագրատ միկոյան, քրեական գործ
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավարի կարծիքով` Փաշինյանը հերթական անգամ հանցագործության հանցակից է դարձնում իրավապահներին:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է։ Այս հայտարարությունն արել է
ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Հունիսի 14-ին
հայտնի դարձավ, որ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր
դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի, այդ թվում` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։
«Փաստորեն երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և հետևաբար նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով, իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ–որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ: ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույնն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին։ Փաստացի Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին»,– գրել է Միկոյանը:
Նա նաև նշել է, որ որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունեն, և ՀՀ 2–րդ նախագահը որևէ գործով չի հարցաքննվել:
«Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»,– եզրափակել է ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար սպառնում էր նոր քրեական գործերով։
«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա», – պարբերաբար հայտարարում էր նա։
Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վերահաստատեց իր հայտարարությունները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար սպառնում էր նոր քրեական գործերով։
«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա», – պարբերաբար
հայտարարում էր նա։
Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ էլ
վերահաստատեց իր հայտարարությունները։