https://arm.sputniknews.ru/20260616/karavarutjan-npatakn-e-nvazecnel-partqi-chapy-45-ic-nerqev-vahe-hvovhannisjan-103539148.html
Կառավարության նպատակն է նվազեցնել պարտքի չափը 45%-ից ներքև․ Վահե Հովհաննիսյան
Կառավարության նպատակն է նվազեցնել պարտքի չափը 45%-ից ներքև․ Վահե Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Ֆիննախը պնդում է, թե պարտքի կառավարելիության հարցն այլևս քննարկման առարկա չէ։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T10:59+0400
2026-06-16T10:59+0400
2026-06-16T11:16+0400
հհ ֆինանսների նախարարություն
վահե հովհաննիսյան
պարտք
պետական պարտք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95124397_0:0:1501:844_1920x0_80_0_0_3fea38c8b4d666f22fee958ef5748509.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության առաջիկա տարիների նպատակն է լինելու պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։«Դա հնարավորություն կտա պարտքի սպասարկման ծախսերը բյուջեի եկամուտներում 12,1 տոկոսից նվազեցնել 10 տոկոսի»,- նշեց նախարարը։Նրա խոսքով՝ դա իր հերթին հնարավորություն կտա ավելի մեծ ռեսուրսներ ուղղել սոցիալական և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար։ՀՀ ֆինանսերի նախարարը նշեց, որ պարտքի բեռը 50 տոկոսից ցածր շրջանակումպահելն առաջնահերթություն է կառավարության համար։ 2025թ․ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 47,2 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,5 տոկոսով։ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջիկայում վարկեր կվերցնի արցախցիների կարիքների համարՀովհաննիսյանը հայտնեց, որ նվազել է պարտքի ներգրավման գինը։ 2025թ․ տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,2 տոկոս կամ 0,6 տոկոսային կետով ավելի ցածր, քան 2024թ–ին։Անցած տարի կառավարության վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0,3 տոկոսով։ Ըստ նախարարի՝ վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ պետական պարտքի գծով տոկոսավճարների գինը եկամուտների համեմատ նվազել է։Նախարարը հայտարարեց, թե պարտքի կառավարելիության հարցն այլևս քննարկման թեմա չէ, քանի որ, ըստ նրա, պարտքը կառավարվում է զգուշորեն, ՀՆԱ-ի տեմպերը գերազանցում են պարտքի աճի տեմպերին։Հիշեցնենք, որ երեկ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց, որ ՀՀ կառավարության պարտքը 2026 թ. մարտի 31–ի դրությամբ կազմում է 5 տրլ 311 մլրդ դրամ կամ 14 մլրդ 68 մլն դոլար։ Կառավարության պարտքը 2025 թ. դեկտեմբերի 31–ի համեմատ ավելացել է 11 մլրդ դրամով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95124397_12:0:1345:1000_1920x0_80_0_0_6c815ffab0719e40d2a184f7c8a37a2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան, պարտք, պետական պարտք, հհ կառավարություն
հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան, պարտք, պետական պարտք, հհ կառավարություն
Կառավարության նպատակն է նվազեցնել պարտքի չափը 45%-ից ներքև․ Վահե Հովհաննիսյան
10:59 16.06.2026 (Թարմացված է: 11:16 16.06.2026) Ֆիննախը պնդում է, թե պարտքի կառավարելիության հարցն այլևս քննարկման առարկա չէ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության առաջիկա տարիների նպատակն է լինելու պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դա հնարավորություն կտա պարտքի սպասարկման ծախսերը բյուջեի եկամուտներում 12,1 տոկոսից նվազեցնել 10 տոկոսի»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ դա իր հերթին հնարավորություն կտա ավելի մեծ ռեսուրսներ ուղղել սոցիալական և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար։
ՀՀ ֆինանսերի նախարարը նշեց, որ պարտքի բեռը 50 տոկոսից ցածր շրջանակումպահելն առաջնահերթություն է կառավարության համար։ 2025թ․ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 47,2 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,5 տոկոսով։
Հովհաննիսյանը հայտնեց, որ նվազել է պարտքի ներգրավման գինը։ 2025թ․ տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,2 տոկոս կամ 0,6 տոկոսային կետով ավելի ցածր, քան 2024թ–ին։
Անցած տարի կառավարության վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0,3 տոկոսով։ Ըստ նախարարի՝ վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ պետական պարտքի գծով տոկոսավճարների գինը եկամուտների համեմատ նվազել է։
Նախարարը հայտարարեց, թե պարտքի կառավարելիության հարցն այլևս քննարկման թեմա չէ, քանի որ, ըստ նրա, պարտքը կառավարվում է զգուշորեն, ՀՆԱ-ի տեմպերը գերազանցում են պարտքի աճի տեմպերին։
Հիշեցնենք, որ երեկ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց, որ ՀՀ կառավարության պարտքը 2026 թ. մարտի 31–ի դրությամբ կազմում է 5 տրլ 311 մլրդ դրամ կամ 14 մլրդ 68 մլն դոլար։
Կառավարության պարտքը 2025 թ. դեկտեմբերի 31–ի համեմատ ավելացել է 11 մլրդ դրամով։