00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջիկայում վարկեր կվերցնի արցախցիների կարիքների համար

© Sputnik / Aram NersesyanՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Բաժանորդագրվել
Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից տրվող վարկերը (յուրաքանչյուրը 250 մլն դոլար) արդեն անցել են հաստատման ընթացակարգերը, մնում է միայն, որ ստորագրվեն։ Տարվա ընթացքում կներգրավվեն նաև նոր վարկեր բյուջեի պակասուրդի համալրման համար։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարությունը վարկային պայմանագրեր կստորագրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային կարիքների ապահովման համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ երկու վարկերից մեկը, որը տրվում է Համաշխարհային բանկի կողմից, կստորագրվի արդեն առաջիկա օրերին, երկրորդը, որը տալիս է Ասիական զարգացման բանկը, ավելի ուշ: Երկու պայմանագրերը, յուրաքանչյուրը` 250 մլն դոլար արժողությամբ, ավելի վաղ հաստատվել են կառավարության և ԱԺ–ի կողմից, մնացել է պաշտոնական ստորագրումը։
Ստացված միջոցները կառավարությունը մտադիր է ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակհազարավոր ընտանիքների՝ մոտ 109 հազար մարդու համար հիփոթեքային սուբսիդավորման ծրագրի շարունակմանը:
Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց զինգրքույկի
Սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում բնակարան գնելու դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է 5 մլն դրամ (13,3 հազար դոլար), Հանրապետության մյուս, այդ թվում` Երևանի մերձակա բնակավայրերում՝ 4 մլն դրամ (10,6 հազար դոլար), Երևան քաղաքում՝ 3 մլն դրամ (8 հազար դոլար):
Բացի այդ, տարվա ընթացքում իշխանությունները նախատեսում են հաստատել բյուջետային աջակցությանն ուղղված մի քանի նոր վարկեր: Խոսքը փոխառությունների մասին է, որոնք ուղղվում են ոչ թե կոնկրետ նախագծերի, այլ բյուջեի պակասուրդը լրացնելու համար։ Ենթադրվում է, որ վարկերը կներգրավվեն Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից և Զարգացման ֆրանսիական գործակալությունից:
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԵԲ–ը 264.4 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ–ին
Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը գործնականում դադարեցրել էր արտասահմանյան բյուջետային վարկերի ներգրավումը, բայց 2024 թվականից վերսկսեց վարկավորման համար դիմումները՝ խոշոր սոցիալական ծրագրերը հաղթահարելու համար (բացի բնակարանային սուբսիդիաներից, նաև համընդհանուր բժշկական ապահովագրության համար)։ Ուստի 2025 թվականին 2022 թվականի համեմատ բյուջեի պակասուրդը (բացարձակ թվերով) եռապատկվել է՝ հասնելով 604 մլրդ դրամի (1,59 մլրդ դոլար)։
2026 թվականին պակասուրդը պետք է նվազի մինչև 537 միլիարդ դրամի (1,41 միլիարդ դոլար), ընդ որում` հնարավոր է, որ արտասահմանյան վարկերի ծավալը կրճատվի, քանի որ բյուջեի պակասուրդը առաջին եռամսյակի արդյունքներով ակնկալվածից ավելի քիչ էր (մի կողմից` բյուջե ավելի շատ եկամուտներ են հավաքագրվել, մյուս կողմից` ծախսերը զգալիորեն թերակատարվել են)։
Լրահոս
0