https://arm.sputniknews.ru/20260615/qpn-ir-liazvorutjunnern-yndlajnelu-voreve-iravakan-tarberak-chuni-sahmanadraget-103517911.html
ՔՊ–ն իր լիազորություններն ընդլայնելու որևէ իրավական տարբերակ չունի. սահմանադրագետ
ՔՊ–ն իր լիազորություններն ընդլայնելու որևէ իրավական տարբերակ չունի. սահմանադրագետ
Sputnik Արմենիա
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը կարծում է, որ գործող իշխանությունը կարող է դիմել տարբեր զարտուղի ճանապարհների` ԱԺ–ում 2/3–ով սահմանված... 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T22:00+0400
2026-06-15T22:00+0400
2026-06-15T22:00+0400
նիկոլ փաշինյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
սահմանադրություն
սրբուհի գալյան
վարդան պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103165727_0:79:3167:1860_1920x0_80_0_0_628ca7b95ce52e85822114b657365938.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր լիազորություններն ընդլայնելու որևէ տարբերակ, այդ թվում` Սահմանադրական դատարանի միջոցով, չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը` անդրադառնալով հունիսի 7–ի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ստեղծված իրավիճակին։Ինչպես հայտնել ենք, ԿԸՀ-ն հունիսի 14–ին հրապարակեց ԱԺ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց` խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Սահմանադրագետը նշում է` քանի որ ձայների այս հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ–ում ստանում է ձայների 3/5–ը, բոլոր բարձր պաշտոնյաներին` դատավորներ, գլխավոր դատախազ, ՀՌՀ կամ ԲԴԽ անդամ, կարող է ընտրել։Նա ընդգծում է, սակայն, որ ձայների նման համամասնությամբ իշխող քաղաքական ուժը զրկված կլինի Սահմանադրության 202–րդ հոդվածի առաջին մասում նշված գլուխների և հոդվածների փոփոխության, և այդ թվում` նոր Սահմանադրության ընդունումից և նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու իրավունքից։ Այդ իրավունքն ունենալու համար, ինչպես հայտնի է, իշխող ուժին պետք է մանդատների 2/3–ը։«Այստեղ իրավական առումով կարևոր է ոչ թե ընդդիմության դերակատարումը, այլ այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չունի այդ 2/3 մեծամասնությունը։ Եվ եթե ընդդիմությունը վերցնում է մանդատները, և ընդդիմության դաշտից չեն միանում ՔՊ–ին և օգնում, որպեսզի մեծամասնություն ստացվի, ապա նոր Սահմանադրության նախագիծը չի կարող որևէ կերպ իրավական ճանապարհով ընդունվել։ «Քաղպայմանագիրն» այդ ամենը շրջանցելու որևէ հնարավորություն չունի, նույնիսկ այլ ատյանների միջոցով»,– արձանագրում է Պողոսյանը։Միաժամանակ, սական, մեր զրուցակիցը չի բացառում, որ գործող իշխանությունը դիմի տարբեր զարտուղի ճանապարհների, հատկապես, որ դրանցից մեկի վերաբերյալ ակնարկել է արդարադատության նախարարը։ Խոսքը Սրբուհի Գալյանի այն հայտարարության մասին է, որ ՀՀ քաղաքացին ունի հանրաքվեի անմիջական իրավունք։«Իհարկե, նա չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի, բայց ենթատեքստից հասկանալի էր, որ իշխանությունը մտածում է ինչ-որ այլընտրանքային տարբերակներ գտնելու մասին, որպեսզի կարողանա իրապես իրականացնել այն խոստումը, որը ՀՀ վարչապետը ստանձնել է Ադրբեջանի նկատմամբ։ Ես ունեմ բոլոր ողջամիտ հիմքերը կասկածելու, որ իրենք ցանկանում են պարզապես շրջանցել Սահմանադրության 202–րդ հոդվածի առաջին մասը`առանց այնտեղ նախատեսված ընթացակարգի անցկացնել նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն»,– ասում է Պողոսյանը։Հիշեցնենք, որ Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան, հետո պատկերը փոխվեց, ԲՀԿ–ի ձայները դարձան 3,996 %, իսկ ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։Հունիսի 14-ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» , «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, և ըստ այդմ` ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103165727_436:0:3167:2048_1920x0_80_0_0_ff678cd350d806a31e27b933d12284b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, սահմանադրություն, սրբուհի գալյան, վարդան պողոսյան
նիկոլ փաշինյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, սահմանադրություն, սրբուհի գալյան, վարդան պողոսյան
ՔՊ–ն իր լիազորություններն ընդլայնելու որևէ իրավական տարբերակ չունի. սահմանադրագետ
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը կարծում է, որ գործող իշխանությունը կարող է դիմել տարբեր զարտուղի ճանապարհների` ԱԺ–ում 2/3–ով սահմանված լիազորություններն ընդլայնելու և Սահմանադրությունը փոխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր լիազորություններն ընդլայնելու որևէ տարբերակ, այդ թվում` Սահմանադրական դատարանի միջոցով, չունի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը` անդրադառնալով հունիսի 7–ի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ստեղծված իրավիճակին։
Ինչպես հայտնել ենք, ԿԸՀ-ն հունիսի 14–ին հրապարակեց ԱԺ խորհրդարանական ընտրությունների
վերջնական արդյունքները, ըստ որոնց` խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Սահմանադրագետը նշում է` քանի որ ձայների այս հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ–ում ստանում է ձայների 3/5–ը, բոլոր բարձր պաշտոնյաներին` դատավորներ, գլխավոր դատախազ, ՀՌՀ կամ ԲԴԽ անդամ, կարող է ընտրել։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա խայտառակ և աննախադեպ որոշումից հետո, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զրկվեց պատգամավորական 5 մանդատներից, այժմ ՔՊ-ն ունենում է 3/5 մեծամասնություն և, ըստ էության, կարող է իրականացնել Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված բոլոր լիազորությունները՝ բացառությամբ մեկի՝ Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության ընդունման»,– նշում է մասնագետը։
Նա ընդգծում է, սակայն, որ ձայների նման համամասնությամբ իշխող քաղաքական ուժը զրկված կլինի Սահմանադրության 202–րդ հոդվածի առաջին մասում նշված գլուխների և հոդվածների փոփոխության, և այդ թվում` նոր Սահմանադրության ընդունումից և նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու իրավունքից։ Այդ իրավունքն ունենալու համար, ինչպես հայտնի է, իշխող ուժին պետք է մանդատների 2/3–ը։
«Այստեղ իրավական առումով կարևոր է ոչ թե ընդդիմության դերակատարումը, այլ այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չունի այդ 2/3 մեծամասնությունը։ Եվ եթե ընդդիմությունը վերցնում է մանդատները, և ընդդիմության դաշտից չեն միանում ՔՊ–ին և օգնում, որպեսզի մեծամասնություն ստացվի, ապա նոր Սահմանադրության նախագիծը չի կարող որևէ կերպ իրավական ճանապարհով ընդունվել։ «Քաղպայմանագիրն» այդ ամենը շրջանցելու որևէ հնարավորություն չունի, նույնիսկ այլ ատյանների միջոցով»,– արձանագրում է Պողոսյանը։
Միաժամանակ, սական, մեր զրուցակիցը չի բացառում, որ գործող իշխանությունը դիմի տարբեր զարտուղի ճանապարհների, հատկապես, որ դրանցից մեկի վերաբերյալ ակնարկել է արդարադատության նախարարը։ Խոսքը Սրբուհի Գալյանի այն հայտարարության մասին է, որ ՀՀ քաղաքացին ունի հանրաքվեի անմիջական իրավունք։
«Իհարկե, նա չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի, բայց ենթատեքստից հասկանալի էր, որ իշխանությունը մտածում է ինչ-որ այլընտրանքային տարբերակներ գտնելու մասին, որպեսզի կարողանա իրապես իրականացնել այն խոստումը, որը ՀՀ վարչապետը ստանձնել է Ադրբեջանի նկատմամբ։ Ես ունեմ բոլոր ողջամիտ հիմքերը կասկածելու, որ իրենք ցանկանում են պարզապես շրջանցել Սահմանադրության 202–րդ հոդվածի առաջին մասը`առանց այնտեղ նախատեսված ընթացակարգի անցկացնել նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն»,– ասում է Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան, հետո պատկերը փոխվեց, ԲՀԿ–ի ձայները դարձան 3,996 %, իսկ ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ
10/51, 35/65 և 1
2/13 քվեարկության արդյունքները
, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։
Հունիսի 14-ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական
արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» , «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները
համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, և ըստ այդմ` ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։