https://arm.sputniknews.ru/20260614/yntrakan-keghtsiqner-6-ynddimadir-kusakcutjun-hamategh-hajtararutjun-en-taratsel-103500062.html
Ընտրական կեղծիքներ. 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
Ընտրական կեղծիքներ. 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր կուսակցությունները 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T22:02+0400
2026-06-14T22:02+0400
2026-06-14T22:50+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
արամ վարդևանյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
տեսանյութեր
իվետա տոնոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103499664_0:0:1500:844_1920x0_80_0_0_ff5a4ef50e33457ac5298c8f1ef86acc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների վերաբերյալ 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն է տարածել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ համատեղ հայտարարությունն ընթերցեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ «Թվով՝ 6 քաղաքական ուժեր` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։ Այդ խախտումներից մի քանիսը նաև այսօր ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Նշված ուժերը, ստորագրելով այս հայտարարության տակ, հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,–ասաց Վարդևանյանը։Նա ընդգծեց, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրությամբ, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։«Արձանագրելու ենք, որ այս մարդիկ, այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիք արել են, չեն հաղթել»,–եզրափակեց Վարդևանյանը։Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ԿԸՀ–ի անդամների գործողությունները որակեց որպես ընդդիմությունից հինգ մանդատ գողանալու փորձ։«Մենք բոլորս պետք է կարողանանք տեր կանգնենք մեր իրավունքին, Սահմանադրական դատարանի շուրջ սրանից 10 անգամ շատ մարդ պետք է հավաքվի, ու տուն չպետք է գնանք մինչև Բարգավաճ Հայաստանի մանդատները վերականգնվի»,–ասաց նա։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
Sputnik Արմենիա
6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
2026-06-14T22:02+0400
true
PT2M01S
Մենք բոլորս պետք է կարողանանք տեր կանգնենք մեր իրավունքին. Ավետիք Չալաբյան
Sputnik Արմենիա
Մենք բոլորս պետք է կարողանանք տեր կանգնենք մեր իրավունքին. Ավետիք Չալաբյան
2026-06-14T22:02+0400
true
PT2M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103499664_188:0:1313:844_1920x0_80_0_0_4aae28eee108ecab884da7387be9ba19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео, արամ վարդևանյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), տեսանյութեր, իվետա տոնոյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео, արամ վարդևանյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), տեսանյութեր, իվետա տոնոյան
Ընտրական կեղծիքներ. 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
22:02 14.06.2026 (Թարմացված է: 22:50 14.06.2026) Ընդդիմադիր կուսակցությունները 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների վերաբերյալ 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն է տարածել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ համատեղ հայտարարությունն ընթերցեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։
«Թվով՝ 6 քաղաքական ուժեր` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։ Այդ խախտումներից մի քանիսը նաև այսօր ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Նշված ուժերը, ստորագրելով այս հայտարարության տակ, հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,–ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրությամբ, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
«Արձանագրելու ենք, որ այս մարդիկ, այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիք արել են, չեն հաղթել»,–եզրափակեց Վարդևանյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ԿԸՀ–ի անդամների գործողությունները որակեց որպես ընդդիմությունից հինգ մանդատ գողանալու փորձ։
«Մենք բոլորս պետք է կարողանանք տեր կանգնենք մեր իրավունքին, Սահմանադրական դատարանի շուրջ սրանից 10 անգամ շատ մարդ պետք է հավաքվի, ու տուն չպետք է գնանք մինչև Բարգավաճ Հայաստանի մանդատները վերականգնվի»,–ասաց նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։