00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը. Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանը պնդեց՝ ՀՀ պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծքին է իրականացվել՝ ուղղակի դուրս թողնելով ուժերից մեկին և զրկելով ընդդիմությանը 3/5-ից:
ԵՐԵՎԱՆ,15 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտակեղծարարության կարմիր գիծը: Այս մասին տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին հրապարակել է հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները։ Արձանագրվել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:
«Պատմականորեն, ինչի դեմ լրագրող Փաշինյանը խոսել է՝ նույն բանն արել է վարչապետ եղած ժամանակ: Պատմականորեն միշտ՝ խոսելով ընտրակեղծիքներից, քննադատելով ընտրակեղծիքները, այսօր նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը. 50 000-ից ավելի ձայն ունեցող ուժի, ուղղակի, մի քանի ընտրատեղամասից ձայներ չեղարկելով, դուրս թողեց ԱԺ-ից՝ դրանով իսկ խլելով մեր ժողովրդից՝ Ալիևի սահմանադրությանը «չէ» ասելու իրավունքը»,- ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը խոսում է ընտրակաշառքներից՝ ժողովրդին շեղելու համար: Պնդեց՝ ՀՀ պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծքին է իրականացվել՝ ուղղակի դուրս թողնելով ուժերից մեկին և զրկելով ընդդիմությանը 3/5-ից (պագամավորական մանդատների-խմբ.):
Հիշեցնենք՝ ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը համատեղ հայտարարություն տարածեցին՝ չճանաչելով արդյունքներն ու երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը դնելով «Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյունքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։
Լրահոս
0