00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարդևանյանը պնդում է` ԿԸՀ–ն 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի անի, ձեռնտու չէ

Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ իրենք պատրաստ են մեկ ժամ սպասել ԿԸՀ–ի վերջնական որոշմանը, սակայն ինքը վստահ է, որ ԿԸՀ–ի համար վերաքվեարկությունը ցանկալի չէ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չի անի, քանի որ դա անելու համար պետք է լինի անկախ մարմին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը` ներկայացնելով իր կանխատեսումը ԿԸՀ նիստից դուրս գալով։
«Մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը ԿԸՀ–ին, ներկայացրեցինք այնպիսի հիմքեր, որ ակնհայտ է դարձնում` այս ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ Մենք վերջին օրերին տեսանք նաև թե ինչ գործողություններ էին կատարվել ընտրություններին մասնակցած, ժողովրդի կողմից ձայներ ստացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում, և ակնհայտ էր, որ այդ մասով պետք է լինի վերաքվեարկություն, սևը սպիտակով գրված է օրենքի մեջ, վերաքվեարկությունը պետք է լինի, բայց թույլ տվեք, անեմ այն կանխատեսումը, որ արել եմ համապատասխան նիստերի դահլիճում։ Իրենք վերաքվեարկություն չեն անելու, վերաքվեարկություն անելու համար պետք է այդ մարմինը լինի անկախ։ Ես չեմ հավատում, որ իրենք դա անելու են»,–ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ պատրաստ են մեկ ժամ սպասել ԿԸՀ–ի վերջնական որոշմանը։ Վարդևանյանը վստահ է, որ ԿԸՀ–ի համար վերաքվեարկությունը ձեռնտու չէ։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլի հանցակիցը. Գեղամ Մանուկյան
Լրահոս
0