00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլի հանցակիցը. Գեղամ Մանուկյան

© Sputnik Գեղամ Մանուկյանը ակցիային
 Գեղամ Մանուկյանը ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2026
Գեղամ Մանուկյանը ակցիային
Բաժանորդագրվել
Դավիթ Ղազինյանի խոսքով էլ` «Ուժեղ Հայաստանը» պահանջում է նշանակել նոր ընտրություններ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ Այս մասին ԿԸՀ–ի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելու որոշմանը։
Հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:
Մանուկյանի խոսքով` հունիսի 11-ի ուշ երեկոյան, երբ ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, հաջորդ օրը` ևս մի ընտրատեղամասի, որի արդյունքում ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, դա Նիկոլ Փաշինյանի հրահանգի կատարումն էր։
«Բա ԿԸՀ–ն մի շաբաթ ինչի՞ ձեն չէր հանում, թե՞ երբ որ Նիկոլը գժվեց` տեսնելով, որ «Բարգավաճ Հայաստանն» անցնում է խորհրդարան, իր նախկին լրագրողին, ծեծ կերած լրագրողին տվեց հանձնարարություն։ Էսօր Նիկոլը մեղսակից է դարձնում ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիատներին։ Մեր նախընտրական շտաբն այս օրերին ակտիվ ուսումնասիրության մեջ է։ Նախնական շուրջ 200 տեղամասի արդյունքները համադրելով` արդեն կարելի է ասել, որ սո՛ւտ է ասում իշխանությունը, սո՛ւտ է ասում ԿԸՀ–ն, թե գաղտնի ցուցակով այսքան թվով զինվորական է քվեարկել` քվեարկությանը մի քանի 1000 ավելի մասնակցություն է եղել»,–ասաց Մանուկյանը։
Ակցիային ներկա «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն էլ լրագրողերի հետ զրույցում ընդգծեց, որ ԿԸՀ–ի որոշումից այլ բան չէր էլ սպասում, հաշվի առնելով, որ ՀՀ–ում թղթի վրա կան որոշ անկախ մարմիններ, սակայն փաստացի անկախ որևէ մարմին, հանձնաժողով գոյություն չունի։
«Հիմա սպասենք, հասկանանք այս երեք ընտրատեղամասերում կրկնաքվեարկություն լինում է, թե ոչ, ապա կհասկանանք մեր անելիքները։ Բայց մեր կուսակցության պահանջն է, որ այս ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն ու նոր ընտրություններ լինեն»,–ասաց Ղազինյանը։
© Sputnik Իսրայել Հակոբկոխյանը ակցիային
Исраел Акопкохян выступает с речью во время митинга оппозиционных партий у здания ЦИК (14 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2026
Իսրայել Հակոբկոխյանը ակցիային
Ակցիային ներկա Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը ասաց, որ հացադուլ է հայտարարում` պահանջելով նոր ընտրություններ նշանակել։ «Մեզանից ամեն ինչ խլել են, մեր ձայնը իրավունք չունեն խլելու»,–ասաց նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն ավավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի արդյունքները, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։
Լրահոս
0