https://arm.sputniknews.ru/20260613/tsarukjany-dati-e-tvel-pashinjanin-pahanjum-e-hraparakajin-herqum-ev-9-mln-dram-103469081.html
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հրապարակային հերքում և 9 մլն դրամ
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հրապարակային հերքում և 9 մլն դրամ
Sputnik Արմենիա
Հայցը դատարան մուտքագրվել է հունիսի 2–ին, վարույթ ընդունվել հունիսի 12–ին։ 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T10:58+0400
2026-06-13T10:58+0400
2026-06-13T13:11+0400
գագիկ ծառուկյան
դատարան
հայց
նիկոլ փաշինյան
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28218624_0:77:1600:977_1920x0_80_0_0_84b831b8d54b5bdc86cd98ad23b9b7a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքացիական դատարանը հունիսի 12–ին վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և ավելին քան 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Հայցը դատարան մուտքագրվել է հունիսի 2–ին, վարույթ ընդունվել հունիսի 12–ին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանի կողմից։Ծառուկյանը պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ–ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 ժամ առաջ այդ մասին ԶԼՄ–ներին նախապես ծանուցելով` հրապարակայնորեն հերքել Ծառուկյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Հայցադիմումի մեջ Ծառուկյանը նշել է նաև այն ԶԼՄ–ների ցանկը, որտեղ պետք է հրապարակվի հերքման տեքստն ու Փաշինյանի կողմից ներողություն խնդրելը։ Հայցադիմումով պահանջվում է հօգուտ Ծառուկյանի Փաշինյանից գանձել 6 մլն դրամ՝ զրպարտությամբ պատճառված վնասի, 3 մլն դրամ՝ վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման և 310 հազար դրամ` հայցվորի կատարած և կատարելիք դատական ծախսի՝ նախապես վճարված պետական տուրքի, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի համար (պայմանագիրը և հաշվարկը կներկայացվեն հավելյալ): Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ–ն դատական հայց են ներկայացրել նաև ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության` պահանաջելով հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները, որոնք որակում է որպես զրպարտություն։ Ծառուկյանը պահանջում է, որ Հանրայինը բացի հերքումից՝ զրպարտությամբ պատճառված վնասի տուգանք վճարի 12 մլն դրամի չափով` 6–ը` կուսակցությանը, 6–ը՝ Ծառուկյանին։ Հայցով ևս 200 հազար դրամ էլ պահանջվում է պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28218624_96:0:1517:1066_1920x0_80_0_0_44f75ca01dd8a86713dd800175ceaaa2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, դատարան, հայց, նիկոլ փաշինյան, հայաստանի հանրային հեռուստաընկերություն
գագիկ ծառուկյան, դատարան, հայց, նիկոլ փաշինյան, հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հրապարակային հերքում և 9 մլն դրամ
10:58 13.06.2026 (Թարմացված է: 13:11 13.06.2026) Հայցը դատարան մուտքագրվել է հունիսի 2–ին, վարույթ ընդունվել հունիսի 12–ին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքացիական դատարանը հունիսի 12–ին վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և ավելին քան 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «
Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը դատարան մուտքագրվել է հունիսի 2–ին, վարույթ ընդունվել հունիսի 12–ին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանի կողմից։
Ծառուկյանը պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ–ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 ժամ առաջ այդ մասին ԶԼՄ–ներին նախապես ծանուցելով` հրապարակայնորեն հերքել Ծառուկյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Ըստ հայցադիմումի` Փաշինյանը պետք է հերքի այս տարվա մայիսի 28–ին ճեպազրույցի ընթացքում Ծառուկյանի մասին հնչեցրած՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունները` նշելով, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են:
Հայցադիմումի մեջ Ծառուկյանը նշել է նաև այն ԶԼՄ–ների ցանկը, որտեղ պետք է հրապարակվի հերքման տեքստն ու Փաշինյանի կողմից ներողություն խնդրելը։
Հայցադիմումով պահանջվում է հօգուտ Ծառուկյանի Փաշինյանից գանձել 6 մլն դրամ՝ զրպարտությամբ պատճառված վնասի, 3 մլն դրամ՝ վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման և 310 հազար դրամ` հայցվորի կատարած և կատարելիք դատական ծախսի՝ նախապես վճարված պետական տուրքի, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի համար (պայմանագիրը և հաշվարկը կներկայացվեն հավելյալ):
Հիշեցնենք, որ
Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ–ն դատական հայց են ներկայացրել նաև ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության` պահանաջելով հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները, որոնք որակում է որպես զրպարտություն։ Ծառուկյանը պահանջում է, որ Հանրայինը բացի հերքումից՝ զրպարտությամբ պատճառված վնասի տուգանք վճարի 12 մլն դրամի չափով` 6–ը` կուսակցությանը, 6–ը՝ Ծառուկյանին։ Հայցով ևս 200 հազար դրամ էլ պահանջվում է պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության համար։