https://arm.sputniknews.ru/20260608/gagik-tsarukjann-u-bhk-n-dati-en-tvel-arajin-aliqin-pahanjum-en-herqum-ev-12-mln-dram-103264593.html
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն դատի են տվել Առաջին ալիքին. պահանջում են հերքում և 12 մլն դրամ
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն դատի են տվել Առաջին ալիքին. պահանջում են հերքում և 12 մլն դրամ
Sputnik Արմենիա
ԲՀԿ-ն պնդում է, որ լրատվամիջոցի ռեպորտաժը միտումնավոր ծառայեցվել է օրվա իշխանության քաղաքական օրակարգին և ընտրություններում նրանց առավելություն տալուն։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T17:42+0400
2026-06-08T17:42+0400
2026-06-08T17:42+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
դատ
հերքում
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103157960_0:0:1600:900_1920x0_80_0_0_be6a243b29503edb80715a3b4c54e298.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ ԲՀԿ առաջնորդը պահանաջում է հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները, որոնք որակում է որպես զրպարտություն։Հայցի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հերքումը տարածել իր պաշտոնական կայքով (1lurer.am), յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան հարթակով։ Ընդ որում, հերքման տեքստը պետք է տեղադրվի հենց վիճարկվող՝ 2026 թվականի մայիսի 24-ի «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութի հղման ներքո։Ծառուկյանի թիմը Հանրային հեռուստաընկերության առջև դրել է հստակ տեխնիկական պահանջ։Հայցի տեքստում նշվում է, որ Հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժը պատրաստելիս ցուցաբերել է միակողմանի մոտեցում, չի եղել բարեխիղճ ու հավասարակշռված և չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ՝ փաստերը ստուգելու համար։ ԲՀԿ-ն պնդում է, որ տեսանյութը միտումնավոր ծառայեցվել է օրվա իշխանության քաղաքական օրակարգին և ընտրություններում նրանց առավելություն տալուն։Ըստ Ծառուկյանի թիմի` լրատվամիջոցը նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող քրեական գործերին։ Հայցվոր կողմը հիշեցրել է, որ Ծառուկյանն իր նկատմամբ հարուցված բոլոր քրեական վարույթներով արդարացվել է կամ մեղավոր չի ճանաչվել։Գագիկ Ծառուկյանը պահանջում է, որ Հանրայինը բացի հեռքումից՝ զրպարտությամբ պատճառված վնասի տուգանք վճարի` 12 մլն դրամի չափով` 6–ը հօգուտ կուսակցության, 6–ը՝ հօգուտ Ծառուկյանի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103157960_244:0:1444:900_1920x0_80_0_0_6a2781f1722869846661d50e490a8d42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայաստանի հանրային հեռուստաընկերություն, դատ, հերքում, գագիկ ծառուկյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայաստանի հանրային հեռուստաընկերություն, դատ, հերքում, գագիկ ծառուկյան
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն դատի են տվել Առաջին ալիքին. պահանջում են հերքում և 12 մլն դրամ
ԲՀԿ-ն պնդում է, որ լրատվամիջոցի ռեպորտաժը միտումնավոր ծառայեցվել է օրվա իշխանության քաղաքական օրակարգին և ընտրություններում նրանց առավելություն տալուն։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ ԲՀԿ առաջնորդը պահանաջում է հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները, որոնք որակում է որպես զրպարտություն։
Հայցի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հերքումը տարածել իր պաշտոնական կայքով (1lurer.am), յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան հարթակով։ Ընդ որում, հերքման տեքստը պետք է տեղադրվի հենց վիճարկվող՝ 2026 թվականի մայիսի 24-ի «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութի հղման ներքո։
Ծառուկյանի թիմը Հանրային հեռուստաընկերության առջև դրել է հստակ տեխնիկական պահանջ։
«Հերքումը պետք է հեռարձակվի «Լուրեր» հաղորդման ընթացքում՝ առանց զիջելու հրապարակված տեղեկատվությանը՝ տևողության (11 րոպե 39 վայրկյան), ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով»,– ասված է հայցում։
Հայցի տեքստում նշվում է, որ Հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժը պատրաստելիս ցուցաբերել է միակողմանի մոտեցում, չի եղել բարեխիղճ ու հավասարակշռված և չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ՝ փաստերը ստուգելու համար։ ԲՀԿ-ն պնդում է, որ տեսանյութը միտումնավոր ծառայեցվել է օրվա իշխանության քաղաքական օրակարգին և ընտրություններում նրանց առավելություն տալուն։
«Իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ։ Իրականում ԲՀԿ-ն անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին»,– նշված է հայցում։
Ըստ Ծառուկյանի թիմի` լրատվամիջոցը նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող քրեական գործերին։ Հայցվոր կողմը հիշեցրել է, որ Ծառուկյանն իր նկատմամբ հարուցված բոլոր քրեական վարույթներով արդարացվել է կամ մեղավոր չի ճանաչվել։
Գագիկ Ծառուկյանը պահանջում է, որ Հանրայինը բացի հեռքումից՝ զրպարտությամբ պատճառված վնասի տուգանք վճարի` 12 մլն դրամի չափով` 6–ը հօգուտ կուսակցության, 6–ը՝ հօգուտ Ծառուկյանի։